Հայտերի ընդունում Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի համար
8 Մայիսի, 2026

Հայտերի ընդունում Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի համար


Մայիսի 4-ին Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես մեկնարկեց Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի վեցերորդ մրցույթի համար մասնակցության հայտերի ընդունումը։

«Դաֆնե Կարուանա Գալիցիայի դաժան սպանությունից ինը տարի անց ամբողջ աշխարհում լրագրողները շարունակում են ենթարկվել ահաբեկումների, սպառնալիքների եւ սպանությունների։ Եվրոպական խորհրդարանը նրանց կողքին է արդարության համար պայքարում», — ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամենամյա հիմունքներով՝ հոկտեմբերի 16-ին՝ լրագրողի սպանության օրը։ Այն շնորհվում է ակնառու լրագրության համար, որը խթանում կամ պաշտպանում է Եվրոպական միության հիմնական սկզբունքներն ու արժեքները, ինչպիսիք են մարդկային արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները։

Մրցանակը բաց է ցանկացած ազգության արհեստավարժ լրագրողների եւ լրագրողական թիմերի համար, որոնք կարող են ներկայացնել ԵՄ 27 երկրներից մեկում գործող լրատվամիջոցների կողմից հրապարակված կամ հեռարձակված մանրամասն լրագրողական նյութեր։

Մրցանակաբաշխությունը կկայանա Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանում։ Մրցանակակիրը կստանա 20,000 եվրո դրամական պարգեւ։

Մրցանակային հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 31-ն է:

2024 եւ 2025 թվականների մրցանակները շնորհվել են համապատասխանաբար անհետ կորած անչափահաս միգրանտների գործի հետաքննությանը (Lost in Europe) եւ ռուսական ստվերային նավատորմի վերաբերյալ համատեղ հետաքննությանը (համակարգվել է Follow the Money— կողմից)։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Հուլիսի, 2026


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,