Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը նախորդ հանգստյան օրերին համատեղ կազմակերպել էին երկօրյա սեմինար, որը համախմբել էր հայաստանյան մեդիա դաշտը ներկայացնող 11 լրագրողների՝ քննարկելու ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն ու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Միջոցառման բացմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ անկախ եւ փաստահեն լրագրության կարեւորությանը՝ շեշտելով նաեւ լրագրողների դերը հանրությանը մարդկանց միջեւ շփումների եւ վիզաների եւ այլ թեմաների վերաբերյալ վստահելի եւ համապարփակ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները լրագրողներին օգնում են ավելի լավ կողմնորոշվել բարդ եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում եւ նպաստում են ԵՄ-ին վերաբերող թեմաների փաստահեն ու հիմնավորված լուսաբանմանը։
Սեմինարի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել դեսպանների, հյուպատոսների եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկելու ԵՄ-Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,