Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախորդ ամիս Հայաստանում գործարկվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող հարթակ, որը նախատեսված է աջակցելու ապատեղեկատվության բացահայտմանն ու հակազդմանը։
iVerify Armenia հարթակը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ներկայացնել պնդումներ, պատմություններ եւ տեղեկատվություն փաստերի ստուգման եւ վավերացման նպատակով։
Հարթակը մշակվել է ARTEMIS ծրագրի շրջանակում եւ իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Հետք-ի եւ Սիվիլնեթ -ի կոնսորցիումի կողմից։ Այն նախատեսված է աջակցելու ապատեղեկատվության բացահայտմանն ու հակազդմանը, ինչպես նաեւ տեղեկատվական միջավայրի թափանցիկության բարձրացմանը։
Այցելեք iVerify.am, ներկայացրեք պատմություն կամ պնդում վավերացման համար եւ դարձեք Հայաստանում ավելի դիմակայուն եւ տեղեկացված հանրային մթնոլորտի ձեւավորման մասնակից։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Կանադայի եւ Նիդերլանդների կառավարություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,