Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» հրավիրում են Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Գեղարքունիքի 18-25 տարեկան երիտասարդ մասնագետներին դիմելու վարձատրվող փորձնակության բաց մրցույթին։
Սույն մրցույթի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել մասնագիտական փորձառություն եւ ստանալ ուղղորդում ոլորտային փորձագետների կողմից։ Հյուրընկալող կազմակերպությունները պետք է մշակեն գործողությունների ծրագրեր եւ ուղղորդել ու աջակցել փորձնակներին փորձնակության բոլոր փուլերում։
Փորձնակության տեւողությունը երեք ամիս է՝ 2025 թվականի հուլիսից մինչեւ սեպտեմբեր։ Մասնակիցները կստանան 750 եվրո վարձատրություն իրենց փորձնակության ամբողջ տեւողության համար։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ-ի մայիսի 31-ն է։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,