Բնության հատուկ պահպանվող տարածքների «Էմերալդ ցանց»-ը մեկնարկել է «Էմերալդ ցանցի յուրացում. իրավական շրջանակներից մինչեւ տեղական համայնքի հետ փոխազդեցություն» թեմայով առցանց դասընթացը՝ նպաստելու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) շրջանակներում դրա իրականացման ամրապնդմանը։
«Էմերալդ ցանց»-ը առանցքային նշանակություն ունի Եվրոպայի ամենաարժեքավոր բնական միջավայրերի եւ տեսակների պաշտպանությանը եւ կայուն զարգացմանը նպաստելու գործում։
Դասընթացը գործնական ուսուցման փորձ է առաջարկում քաղաքականություն մշակողների, շրջակա միջավայրի պահպանության շահագրգիռ կողմերի եւ բնության ու կենսաբազմազանության պաշտպանությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար։
Ինքնուրույն ուսուցման սկզբունքով գործող այս դասընթացի տեւողությունը մոտ 3.5 ժամ է եւ ներառում է 12 ինտերակտիվ մոդուլ։ Այն բացատրում է, թե ինչպես է գործում «Էմերալդ ցանց»-ը, ինչպես է այն կապված ԵՄ օրենսդրության եւ Natura 2000-ի հետ, եւ ինչպես են տարածքները կառավարվում գործնականում։ Դասընթացը նայում է, թե ինչպես կարելի է ժամանակի ընթացքում հարմարեցնել կառավարումը, մշտադիտարկել արդյունքները եւ աշխատել տեղական համայնքների հետ՝ օգուտ տալով եւ՛ բնությանը, եւ՛ մարդկանց:
Մոդուլները համատեղում են ուսումնական նյութերի հարուստ համադրություն, այդ թվում՝ պատմողական ներկայացումներ, անիմացիոն տեսանյութեր, գործնական ուսումնասիրություններ, քարտեզներ, փորձագետների հետ հարցազրույցներ, լրացուցիչ ընթերցանության նյութեր եւ կարճ ինքնագնահատման թեստեր։
Վերջնական թեստավորման արդյունքում 80% կամ ավելի միավոր հավաքած մասնակիցներին կշնորհվի թվային վկայական։
Դասընթացը հասանելի է նաեւ հայերեն, վրացերեն, ռումիներեն եւ ուկրաիներեն լեզուներով։
Այս դասընթացը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ EU4Environment ծրագրի շրջանակներում, եւ մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության (ELLE) եւ Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Լանդշաֆտային էկոլոգիայի ինստիտուտի (ILE) աջակցությամբ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,