Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հայտարարել է Սիմոնա Վեյլի անվան մրցանակի համար իր առաջին մրցույթը։
Մրցանակը նպատակ ունի նպաստել մշակութային ժառանգության հանրայնացմանը՝ որպես եվրոպական հասարակությունում հարգալից համակեցության դրական, հեռանկարային ուժ։ Այն արտացոլում է Եվրոպական միության հանձնառությունը՝ պաշտպանելու մշակութային բազմազանությունը, պայքարելու խտրականության եւ հակասեմականության դեմ, ինչպես նաեւ խթանելու ընդհանուր պատմական տեսանկյունները։
Այն կոչված է մեծարելու Հոլոքոստը վերապրած ֆրանսիացի Սիմոնա Վեյլին, ով իր կյանքը նվիրել է հաշտեցմանը՝ նվիրվածորեն պաշտպանելով մարդու իրավունքները եւ Եվրոպայի միասնությունը: Որպես Եվրոպական խորհրդարանի առաջին նախագահ՝ նա պայքարել է ընդդեմ հակասեմականության եւ հանուն ընդհանուր իդեալներով միասնական Եվրոպայի, ինչը նրան դարձնում է այս մրցանակի կողմից մեծարման արժանի արժեքների հզոր խորհրդանիշ։
Սիմոնե Վեյլի անվան մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ՝ ճանաչման արժանացնելով յուրաքանչյուր անվանակարգում մինչեւ 25 եզրափակիչի մասնակիցների եւ հինգ Գրան պրիի հաղթողների։ Հինգ հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 10,000 եվրո։ Հաղթողներին մրցանակները կհանձնվեն Բրյուսելում այս տարվա վերջին կայանալիք արարողության ժամանակ։
Մրցանակը կշնորհվի 2023 թվականի հունվարից մինչեւ 2026 թվականի հունվարն իրականացված եւ ավարտված տեղական եւ միջսահմանային նախագծերի՝ հինգ մրցանակային անվանակարգերում՝ «Ընդհանուր պատմություն», «Ժառանգություն՝ հանուն երկխոսության», «Կենդանի ժառանգություն», «Միջսահմանային համագործակցություն եւ ընդհանուր պատումներ» եւ «Հաջորդ սերունդ, երիտասարդության ներգրավվածություն եւ կրթություն»։
Մրցութային հայտերը կարող են ներկայացվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մշակութային ուղղությանը մասնակցող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,