Թբիլիսիի Նոր դպրոցը Եվրոպական միության և Միջազգային բակալավրիատի աջակցությամբ ընդունում է հայտեր Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի համար։
Կրթաթոշակների մրցույթը բաց է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող աշակերտների համար, ում 16-17 տարին 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ լրացած է եղել։
Մրցույթի արդյունքում կընտրվի մինչև 20 ուսանող՝ Միջազգային բակալավրիատի (ՄԲ) եվրոպական ուսումնասիրությունների վերաբերյալ դիպլոմային ծրագրի լիարժեք կրթաթոշակ ստանալու համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 16-ն է։
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց» ծրագիրը նպատակ ունի խթանել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների աշակերտների միջնակարգ կրթության հնարավորությունները: 2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել արևելյան գործընկեր բոլոր վեց երկրներից ընդհանուր առմամբ 145 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: 2022թ. դրությամբ Եվրոպական դպրոցն ավարտել է երեք խումբ՝ բաղկացած 105 աշակերտներից (72 աղջիկ և 33 տղա), որոնք, ավարտելով ՄԲ դիպլոմային ծրագիրը, շարունակել են զարգացնել իրենց կարիերան բազմապիսի ոլորտներում՝ տնտեսագիտություն, կենսաքիմիական ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ և մշակույթ, հաղորդակցություն և մեդիա, միջազգային և գլոբալ հարաբերություններ, բժշկագիտություն, իրավունք, ազատ արվեստ և համակարգչային գիտություններ:
Ներկայումս Թբիլիսիի մերձակայքում գտնվող Լիսի լճի մոտ կառուցվում է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի նոր շենքը։ Ուսանողների առաջ այն իր դռները կբացի 2024 թվականի սեպտեմբերին:
Դպրոցի և ընտրության գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել մեր պարզաբանող քարտերում, որոնք հասանելի են անգլերեն, հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով:
Իմացիր ավելին
ԱլԳ եվրոպական դպրոց՝ հաջողության հասնելու հնարավորություն. բաքվեցի Ալինայի պատմությունը
Ինչպես եվրոպական ակադեմիական ծրագիրը միջազգային կրթության կամուրջ դարձավ





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,