Գոյություն ունի երկու էական տարբերություն. բուն դասընթացը, որը կենտրոնացած է Եվրոպային առնչվող հարցերի վրա, ինչպես նաև ԱլԳ եվրոպական դպրոցի բազմազգ միջավայրում կրթություն ստանալու առանձնահատուկ փորձառությունը:
Երկամյա միջազգային բակալավրիատի (ՄԲ) ուսումնական ծրագիրը կառուցված է Եվրոպայի և եվրոպական հիմնահարցերի շուրջ՝ ներառելով հումանիտար գիտությունների, լեզուների և գրականության, արվեստի և պատմության դասընթացներ, որոնք միաժամանակ համալրված են հստակ եվրոպական հեռանկարով:
Միջազգային բակալավրիատը նաև ուսուցման այլընտրանքային տարբերակ է, որի նպատակն ուսանողներին քննադատական և ինքնուրույն մտածողություն, ինչպես նաև խնամքով ու տրամաբանորեն տեղեկություն հավաքել սովորեցնելն է:
Միևնույն ժամանակ Դուք կհայտնվեք յուրահատուկ միջազգային ուսումնական միջավայրում՝ սովորելով և ապրելով տարբեր մշակույթներ կրող ուսանողների հետ միասին: Դասերից դուրս Դուք հնարավորություն կունենաք մասնակցել ԵՄ-ին առնչվող համաժողովներին և միջոցառումներին:
Ընդհանուր առմամբ, ԱլԳ եվրոպական դպրոցն առաջարկում է բարձրակարգ կրթական հնարավորություն, որը եզակի կերպով կպատրաստի Ձեզ` առերեսվելու ժամանակակից, գլոբալացված աշխարհի մարտահրավերներին: Եվ դուք կավարտեք դպրոցը՝ ստանալով միջազգային որակավորմամբ ՄԲ դիպլոմ:
Այո, եթե Դուք 16-ից 17 տարեկան եք և հանդիսանում եք Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացի:
Այդուհանդերձ, տեղերի քանակը սահմանափակ է. յուրաքանչյուր տարվա համար հատկացվում է մինչև 20 տեղ: Այսպիսով, ընդունվելու համար անհրաժեշտ է բավարարել որոշակի պայմանների ու անցնել բարդ մրցակցային գործընթացով:
Ընդունելության չափանիշների թվում են վեց երկրներից մեկի միջնակարգ դպրոցում ուսումնառությունը (Բելառուսի և Վրաստանի դեպքում` 10-րդ դասարանն ավարտած լինելը, իսկ մյուսների դեպքում՝ 9-10-րդը) և բարձր առաջադիմությունը:
Նաև անհրաժեշտ կլինի ցուցաբերել անգլերենի իմացություն՝ նվազագույնը B2 մակարդակ և ավելի բարձր:
2023-2024թթ. ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման գործընթացը բաղկացած է երեք փուլից.
Ընտրությունն իրականացվում է որակավորված հանձնաժողովի կողմից՝ գնահատման օբյեկտիվ և թափանցիկ մեթոդների օգտագործմամբ: Հարցազրույցների ընթացքում Ընտրող հանձնաժողովը մեծ ուշադրություն կդարձնի ուսանողների մոտիվացիային, այլ մշակույթների նկատմամբ նրանց բաց լինելուն ու եվրոպական հիմնահարցերի շուրջ հետաքրքրությանը:
Դիմելու գործընթացն անվճար է:
Ոչ: Ընտրվելու դեպքում Դուք կստանաք երկամյա կրթաշրջանի լիարժեք կրթաթոշակ, որը կվճարվի Եվրոպական միության կողմից: Կրթաթոշակը ծածկում է Ձեր կրթության, ինչպես նաև գիշերակացի, դպրոցում սնունդի, տարեկան 2 արձակուրդների ընթացքում Թբիլիսիից Ձեր տուն և հակառակ ուղղությամբ տոմսերի, բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերի և աղբյուրների (ներառյալ՝ գրքեր, նոութբուքեր և սմարթֆոններ՝ ուսումնառության ողջ տևողության համար), ինչպես նաև լիարժեք բժշկական ապահովագրության ծախսերը: Այսպիսով, ԱլԳ եվրոպական դպրոց ընդունվելու պարագայում Դուք ոչինչ ստիպված չեք լինի վճարել ամբողջ երկու տարվա ընթացքում, իսկ Ձեր կրթաթոշակն ինքնաբերաբար կշարունակվի երկրորդ տարվա ընթացքում, իհարկե, եթե Դուք հաջողությամբ ավարտեք առաջին տարին:
Եթե Դուք ցանկանում եք սովորել արտերկրում, ապա միջազգային բակալավրատը Ձեր հաջողության անցագիրն է: ՄԲ դիպլոմը ընդունվում է 75 երկրի շուրջ 2000 համալսարաններում, ինչպես նաև լայնորեն ճանաչվում է աշխարհի քոլեջների և համալսարանների կողմից` որպես բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների հաջողության համար լավագույն նախապատրաստություն:
Յուրաքանչյուր համալսարան ունի ճանաչման իր սեփական քաղաքականությունը: Դրանք կարող են լինել ՄԲ ուսանողների ակտիվ հավաքագրումից մինչև ընդունելության գործընթացում ՄԲ դիպլոմի հստակ ճանաչումը կամ նույնիսկ դասընթացների կրեդիտների համար դիպլոմի միավորների հաշվումը կամ կրթաթոշակային հնարավորությունների տրամադրումը՝ հատկապես ՄԲ ուսանողների համար:
ՄԲ դիպլոմն ամբողջությամբ ճանաչված է Վրաստանում և ընդունված՝ Հայաստանում: ՄԲ դպրոցները նաև հավատարմագրված են Ադրբեջանում և Ուկրաինայում՝ տարածաշրջանի մի շարք համալսարանների հետ միասին, որոնք որդեգրել են ՄԲ ուսանողներին իրենց դասընթացներին ընդունելու պաշտոնական քաղաքականություն:
Ամեն դեպքում, ԱլԳ եվրոպական դպրոցի կրթաթոշակային ծրագիրն ավարտած բոլոր ուսանողները կարող են իրենց դիպլոմները ներկայացնել սեփական երկրի ազգային իշխանություններին` համարժեք պաշտոնական դիպլոմ ստանալու նպատակով:
Դուք կարող եք այցելել դպրոցի կայքէջը, որտեղ մանրամասն տեղեկատվություն կգտնեք ծրագրի և ընդունելության ընթացակարգի մասին: Միջազգային բակալավրիատի մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ibo.org կայքէջը, որն ընդգրկում է ՄԲ ուսանողների համար համալսարանական ընդունելությունների մասին տեղեկատվություն:
Եթե ցանկանում եք ոգեշնչվել, ապա թույլ տվեք, որ բոլոր վեց երկրները ներկայացնող ուսանողները Ձեզ պատմեն իրենց փորձառության և դպրոցում իրենց ձեռքբերումների մասին, ինչպես նաև բացահայտեք, թե արդյունքում ինչ հնարավորություններ են նրանք ստացել։
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,