Սախարովի անվան կրթաթոշակային ծրագիր ԵՄ անդամ չհանդիսացող երկրների իրավապաշտպանների համար. դիմումներն ընդունվում են մինչեւ հունվարի 26-ը
17 Հունվարի, 2025

Սախարովի անվան կրթաթոշակային ծրագիր ԵՄ անդամ չհանդիսացող երկրների իրավապաշտպանների համար. դիմումներն ընդունվում են մինչեւ հունվարի 26-ը


Եվրոպական խորհրդարանի Սախարովի անվան կրթաթոշակի շրջանակներում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ընտրված մինչեւ 14 իրավապաշտպանների հնարավորություն է ընձեռվում մասնակցելու Բրյուսելում եւ Վենետիկի «Մարդու իրավունքների գլոբալ կամպուսում» կազմակերպվող երկշաբաթյա ինտենսիվ վերապատրաստումներին:

Իրավապաշտպանների հզորացման ծրագիրը կազմակերպվում է ամենամյա հիմունքներով՝ 2016 թվականին Սախարովի անվան մրցանակի 25-րդ տարեդարձի համաժողովից ի վեր՝ Սախարովի անվան մրցանակի համայնքի նախաձեռնությամբ։

Բրյուսելյան ծրագիրը կենտրոնանում է Եվրոպական միության՝ իրավապաշտպաններին աջակցելու քաղաքականության եւ մեխանիզմների, դրամահայթայթման, հաղորդակցման հմտությունների զարգացման եւ իրավապաշտպանների առջեւ ծառացած հատուկ անվտանգության մարտահրավերների մասին իրազեկության բարձրացման վրա: Այն նաեւ ներառում է հանդիպումներ ԵԽ անդամների, ԵՄ հաստատությունների պաշտոնյաների եւ Բրյուսելում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Կրթաթոշակառուները նաեւ կստանան անհատական ​​շահերի պաշտպանության եւ գործնական կապերի զարգացման հնարավորություն։

Վենետիկի «Մարդու իրավունքների գլոբալ կամպուսում» իրավապաշտպանները կընդլայնեն մարդու իրավունքների ոլորտում ԵՄ եւ միջազգային շրջանակների, քաղաքականության եւ մեխանիզմների վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաեւ կզարգացնեն կարողությունները՝ պաշտպանություն իրականացնելու կամ իրավապաշտպանության արդյունավետությանն ուղղված դրական փոփոխության համար։ Դասախոսների թվում են ականավոր գիտնականներ, առաջատար իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ եւ այլ նշանավոր իրավապաշտպաններ:

Ծրագիրը կկազմակերպվի առկա հիմունքներով Բրյուսելում եւ Վենետիկում։

Թեկնածուները պետք է ունենան հասարակական կամ այլ կազմակերպության կազմում կամ անհատապես մարդու իրավունքների համար ջատագովության ապացուցված փորձ: Նրանք պետք է գերազանց տիրապետեն անգլերենին՝ Բրյուսելում եւ Վենետիկում խմբային քննարկումներին ու աշխատաժողովներին մասնակցելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար:

Կրթաթոշակը ծածկում է հետադարձի տոմսի, Բրյուսելում եւ Վենետիկում կացության եւ օրապահիկի ծախսերը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունվարի 26-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

26 Հունվարի, 2025

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,