
Պորտուգալական Կարմիր Խաչը հրավիրում է 18-30 տարեկան մոտիվացված երիտասարդների, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, միանալ իր թիմին 2027 թվականի հունվարի 11-ից մինչեւ օգոստոսի 13-ը։
Գործունեության վայրը Պորտուգալիայի Օլիվեյրա դե Ազեմեյշ նահանգի Վիլա դե Կուկուժայնս քաղաքն է:
Կամավորները կաջակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Սննդի բանկի լոգիստիկային, տարեցների խնամքի տանը եւ վերականգնողական կենտրոնում (կախվածություններից ապաքինվողների համար), ինչպես նաեւ տեղական տարրական դպրոցում եւ պերմակուլտուրայի ֆերմայում իրականացվող միջոցառումներին: Կամավորները նաեւ հնարավորություն ունեն ներգրավվելու ուխտավորների ապաստարանի, բնապահպանական նախաձեռնությունների եւ տեղական դրամահայթայթման միջոցառումների հետ կապված գործունեություններում:
Կամավորները կապրեն համատեղ ննջասենյակներով (յուրաքանչյուր սենյակում՝ երկու մարդ) մասնավոր բնակարանում՝ այլ միջազգային կամավորների հետ։ Նրանք կստանան ամսական պահիկ եւ սննդի նպաստ՝ համաձայն ԵՀԿ կանոնակարգի (մոտավորապես 340 եվրո/ամիս)։ Դեպի կամավորության վայր եւ հակառակ ուղղությամբ ճանապարհածախսը եւս կծածկվի ԵՀԿ ծրագրի կանոնակարգի համաձայն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.