Եվրոպական հանձնաժողովում փորձնակություն անցնելու հնարավորություն. ընդունվում են դիմումներ
24.07.2026

Եվրոպական հանձնաժողովում փորձնակություն անցնելու հնարավորություն. ընդունվում են դիմումներ


Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է իր ամենամյա Blue Book փորձնակության ծրագրի համար հայտերի ընդունումը՝ 2027 թվականի մարտ-հուլիս ժամանակահատվածի համար։

Blue Book-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող հինգ ամիս տեւողությամբ վճարովի փորձնակության ծրագիր է, որն ամբողջ աշխարհից երիտասարդ շրջանավարտներին տրամադրում է ԵՄ քաղաքականության մշակման եւ կառավարման ոլորտի գործնական փորձ:

2027 թվականի մարտին մեկնարկելիք աշխատաշրջանի տեւողությունը հինգ ամիս է, որը բոլոր հետաքրքրված անձնաց հնարավորություն կտա դիմել շուրջ 1,000 պաշտոնների Հանձնաժողովի բազմաթիվ ստորաբաժանումներում, ծառայություններում եւ գործակալություններում՝ տեղաբաշխված Բրյուսելի, Լյուքսեմբուրգի եւ ԵՄ անդամ 27 երկրների ազգային բյուրոների միջեւ:

Դիմելու իրավասություն ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները։ Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար՝ առանձին գլխավոր տնօրինություններում եւ ծառայություններում։

Փորձնակության ծրագրերը երկու տեսակի են՝ վարչական եւ թարգմանչական․ վերջինս նախատեսված է հատուկ Թարգմանությունների գլխավոր տնօրինության (DGT) համար: Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում (JRC) էլ գիտական փորձնակության հնարավորություն կա։

Դիմորդների համար տարիքային սահմանափակում չկա: Դուք պետք է ունենաք 3-ամյա ստանդարտ բարձրագույն կրթության աստիճան եւ տիրապետեք ԵՄ առնվազն երկու պաշտոնական լեզուների, որոնցից մեկը պետք է լինի անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը: Առաջին անգամ ծրագիրը բաց է մասնագիտական ​​կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների շրջանավարտների համար, ուստի եթե դուք համալսարանական կրթություն չունեք, դեռեւս կարող եք դեռեւս որակավորվել:

Ակնկալվում է, որ փորձնակները կունենան Եվրոպային առնչվող հիմնահարցերի վերաբերյալ անաչառ մոտեցում, Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ բազմամշակութային միջավայրում աշխատելու պատրաստակամություն:

Ընտրված փորձնակները կստանան 1,538 եվրո դրամաշնորհ՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար, բայց կացարանի ապահովության հարցով պետք է զբաղվեն սեփական նախաձեռնությամբ։

Փորձնակի ամենօրյա աշխատանքը ենթադրում է տարբեր առաջադրանքների կատարում, ներառյալ հանդիպումների, աշխատանքային խմբերի եւ հանրային լսումների մասնակցությունն ու կազմակերպումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցումներին պատասխանելը եւ նախագծերի կառավարմանն աջակցելը:

Հայտերի ընդունումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (EU Login) միջոցով, որտեղ դիմորդները պարտավոր են գրանցվել:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 4-ը, Բրյուսելի ժամանակով՝ ժամը 10։00-ն։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Blue Book փորձնակության ծրագիր

Եվրոպական երիտասարդական պորտալ. ինչպե՞ս դիմել Blue Book փորձնակության ծրագրին

Փորձնակության հնարավորություններ ԵՄ հաստատություններում, գործակալություններում եւ մարմիններում

Տեսապատում. Եվրոպան՝ երիտասարդների համար



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,