Կամավորության հնարավորություն ուկրաինախոս/ռուսախոս երիտասարդների համար Լեհաստանի օտարերկրացիների ինտեգրման կենտրոններում
3 Օգոստոսի, 2023

Կամավորության հնարավորություն ուկրաինախոս/ռուսախոս երիտասարդների համար Լեհաստանի օտարերկրացիների ինտեգրման կենտրոններում


Լեհաստանի Պոզնան եւ Պիլա քաղաքների Օտարերկրացիների ինտեգրման կենտրոններում կամավորական հաստիքների համալրման համար հայտարարվում է հայտերի ընդունում ուկրաինախոս եւ (կամ) ռուսախոս երիտասարդների շրջանում։ Պիլայի կենտրոնում առկա թափուր հաստիքը բաց է Հայաստանից եւ Ուկրաինայից կամավորների, իսկ Պոզնանի կենտրոնում՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից կամավորների համար: Հնարավորությունները ֆինանսավորվում են Եվրոպական համերաշխության կորպուսի ներքո:

Կամավորության ընդհանուր տեւողությունը կազմում է 52 շաբաթ, որը կմեկնարկի 2023 թվականի սեպտեմբերին եւ կշարունակվի մինչեւ 2024 թվականի նոյեմբերի վերջը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի օգոստոսի 31-ը:

Կենտրոններն աջակցություն են ցուցաբերում Մեծ Լեհաստանի վոյեվոդություն ժամանող միգրանտներին՝ ծառայելով որպես Լեհաստանում առօրյա կյանքին առնչվող տարբեր ասպեկտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (լեհերենի եւ հարմարման դասընթացներ, իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն, երեխաների համար նախատեսված միջոցառումներ եւ այլն) տեղեկատվական կետ։

Կամավորները պետք է աջակցեն կենտրոններին առօրյա աշխատանքում։ Նրանց գործառույթների թվում են. տարբեր միջոցառումների անցկացում հիմնականում երեխաների եւ երիտասարդների համար (լեզվական, գեղարվեստական, ստեղծագործական), աջակցություն միջոցառումների եւ հանդիպումների կազմակերպմանը, կազմակերպված միջոցառումների խթանում, թվային փաստաթղթերի խնամք, անհատական փոքր նախագծային գաղափարի ներկայացում, որը պետք է ծրագրվի ըստ թիրախային խմբի կարիքների:

Կամավորները կապահովվեն մեկտեղանոց սենյակով, կստանան ամսական աջակցության նպաստ եւ գրպանի գումար։

Իմացիր ավելին

Պոզնանի օտարերկրացիների ինտեգրման կենտրոն

Պիլայի օտարերկրացիների ինտեգրման կենտրոն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Օգոստոսի, 2023


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,