Կամավորական աշխատանքի հնարավորություն Ուկրաինային աջակցող գերմանական հասարակական կազմակերպությունում
28 Հուլիսի, 2023

Կամավորական աշխատանքի հնարավորություն Ուկրաինային աջակցող գերմանական հասարակական կազմակերպությունում


Ֆրայբուրգում (Գերմանիա) գործող «S’Einlädele» քրիստոնեական ոչ առեւտրային կազմակերպությունը, որն ավելի քան 30 տարի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, փնտրում է 18-28 տարեկան երիտասարդ կամավորների Ուկրաինայից եւ Մոլդովայից, ինչպես նաեւ ԱլԳ եւ ԵՄ այլ երկրներից։ Կամավորական աշխատանքի տեւողությունը մեկ տարի է։

Կազմակերպությունն Ուկրաինայում իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են հատկապես կարիքավոր երեխաներին եւ տարեցներին: Այս հնարավորությունը ֆինանսավորվում է Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Կամավորները կարող են աշխատել S’Einlädele-ի շահույթ չհետապնդող սրճարանում, աջակցել ծերանոցին, շարժական եւ մարդասիրական օգնության ծառայությանը, ինչպես նաեւ մարդասիրական օգնության պահեստին, որտեղից շաբաթական/ամսական կտրվածքով բեռնատարներով օգնություն է առաքվում փախստականներին:

Կամավորները ժամանման պես պետք է մասնակցեն դասընթացների, ինչպես նաեւ միջնաժամկետ հանդիպումների: Առաջարկվում են քաղաքական հիմնահարցերի եւ կայունության վերաբերյալ կանոնավոր հանդիպումներ, իսկ կամավորներից ակնկալվում է ակտիվություն։ Խրախուսվում է նաեւ նրանց կողմից պատասխանատվության ստանձնումն ու սեփական փոքր նախագծերի նախաձեռնումը։

Կամավորները կտեղավորվեն ամբողջությամբ կահավորված բնակարաններում։ Կոմունալ ծառայությունների, ինտերնետի, գերմաներենի դասերի եւ առողջության ապահովագրության ծախսերը կփոխհատուցի հրավիրող կողմը։ Կամավորները կստանան նաեւ գրպանի հավելյալ ամսական գումար (անձնական ծախսերի համար), ինչպես նաեւ ֆինանսական միջոցներ՝ սննդի եւ հասարակական տրանսպորտի ծախսերի համար։

Կազմակերպությունը նախապատվություն է տալիս Արեւելյան Եվրոպայից (հատկապես Ուկրաինայից, Ռումինիայից եւ Մոլդովայից) սերող կամավորներին: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը բաց է նաեւ ԱլԳ մյուս երկրներից, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրներից դիմորդների համար, եթե կարծում եք, որ սա կատարյալ տարբերակ է ձեզ համար:

Ձեր դիմումը կարող եք ուղարկել անգլերեն, գերմաներեն, ուկրաիներեն կամ ռուսերեն լեզուներով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Տեղեկատվություն տարեկան կամավորության վերաբերյալ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

1 Սեպտեմբերի, 2023


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,