Հայտերի ընդունում Եվրոպական խորհրդարանի՝ իրավապաշտպանների համար նախատեսված Սախարովի անվան կրթաթոշակ 2026-ի համար
30 Հունվարի, 2026

Հայտերի ընդունում Եվրոպական խորհրդարանի՝ իրավապաշտպանների համար նախատեսված Սախարովի անվան կրթաթոշակ 2026-ի համար


Եվրոպական խորհրդարանի Սախարովի անվան կրթաթոշակի շրջանակներում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ընտրված մինչեւ 14 իրավապաշտպանների ընձեռվում է յուրահատուկ հնարավորություն՝ մասնակցելու Բրյուսելում եւ ԵՄ մեկ այլ վայրում կայանալիք երկշաբաթյա ինտենսիվ վերապատրաստմանը:

2016 թվականից սկսած՝ իրավապաշտպանների հզորացման այս ծրագիրը կազմակերպվում է ամենամյա հիմունքներով՝ կենտրոնանալով ԵՄ եւ միջազգային մարդու իրավունքների մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների, ջատագովության եւ հաղորդակցման ուսուցման, անվտանգության եւ պաշտպանվածության, դիմակայունության, ապատեղեկատվության եւ փաստաթղթավորման գործիքների, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ իրավապաշտպանների Սախարովյան համայնքին միանալու վրա: Այսպիսով, նրանք կշարունակեն կապ պահպանել Եվրոպական խորհրդարանի աշխատանքի հետ եւ կապ հաստատել իրենց համապատասխան երկրներում գտնվող ԵՄ պատվիրակությունների հետ: Վերապատրաստումից զատ, նրանցից ակնկալվում է գործել որպես դրական գործելակերպի տարածողներ՝ կիսվելով իրենց լավագույն փորձով եւ տրամադրելով փոխադարձ աջակցություն:

Թեկնածուները պետք է ունենան հասարակական կամ այլ կազմակերպության կազմում կամ անհատապես մարդու իրավունքների համար ջատագովության ապացուցված փորձ: Նրանք պետք է բավականաչափ տիրապետեն անգլերենին՝ ծրագրի միջոցառումներին մասնակցելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար:

Կրթաթոշակը ծածկում է հետադարձի տոմսի, կացության եւ օրապահիկի ծախսերը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 15-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Փետրվարի, 2026

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,