ՀԱՎԱՍԱՐ. ենթադրամաշնորհներ քաղաքացիական հասարակության համար՝ խթանելու գենդերային զգայունությունը Հայաստանում դատավորների շրջանում
11 Ապրիլի, 2025

ՀԱՎԱՍԱՐ. ենթադրամաշնորհներ քաղաքացիական հասարակության համար՝ խթանելու գենդերային զգայունությունը Հայաստանում դատավորների շրջանում


«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է ՕքսԵՋենի կողմից, հայտարարում է ենթադրամաշնորհային ծրագրի առաջարկների մրցույթ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։

Մրցույթը նպատակ ունի ուժեղացնել դատական ​​մարմինների արձագանքը գենդերային բռնության եւ ընտանեկան բռնության նկատմամբ՝ բարձրացնելով գենդերային զգայունության, համապատասխան իրավական շրջանակների եւ բռնություն վերապրածների վրա կենտրոնացած մոտեցումների ըմբռնումը դատավորների շրջանում։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում օրինականորեն գրանցված, մրցույթի թեմային համապատասխան փորձ ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունները:

Ենթաշնորհի չափը կկազմի 20,000 եվրո:

Հայտերն ընդունվում են մինչեւ 2025 թ․ ապրիլի 22-ը։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում կանանց դերը եւ զորեղացնել նրանց՝ երկրում հասարակական փոփոխություններ իրականացնելու համար: Երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության ՕքսԵՋեն հիմնադրամը (ՕքսԵՋեն) անկախ շահերի պաշտպանության եւ զարգացման հիմնադրամ է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

22 Ապրիլի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,