Համաշխարհային մշակութային հարաբերությունների ծրագիրը հայտարարում է դիմումների ընդունման կոչ մշակութային եւ ստեղծարար ոլորտներում կամ ավելի անվտանգ հասարակություններ կառուցելու ուղղությամբ աշխատողների շրջանում
19 Հունիսի, 2024

Համաշխարհային մշակութային հարաբերությունների ծրագիրը հայտարարում է դիմումների ընդունման կոչ մշակութային եւ ստեղծարար ոլորտներում կամ ավելի անվտանգ հասարակություններ կառուցելու ուղղությամբ աշխատողների շրջանում


ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Համաշխարհային մշակութային հարաբերությունների ծրագիրը (GCRP)՝ Մշակութային հարաբերությունների հարթակի առաջատար ուսուցման ծրագիրը, փնտրում է մշակութային եւ ստեղծարար ոլորտներում կամ ավելի անվտանգ հասարակություններ կառուցելու ուղղությամբ աշխատող 40 մասնագետների եւ ձեռներեցների։

Համաշխարհային մշակութային հարաբերությունների ծրագիրը համախմբում է պրակտիկ մասնագետների ամբողջ աշխարհից՝ իմաստալից կապեր ստեղծելու եւ միջմշակութային համագործակցությունը քննարկելու նպատակով: Այն ձեր ցկյանս հմտությունները զարգացնելու, գիտելիքներն ընդլայնելու, միջազգային ծանոթություններ հաստատելու եւ միջդիսցիպլինար միջմշակութային համագործակցության մեջ ներգրավվելու հնարավորություն է։ 

Այս տարի GCRP ծրագիրը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 25-28-ը Մարաքեշում (Մարոկկո) եւ կանցկացվի անգլերեն լեզվով:

Մշակույթի եւ ստեղծարար ոլորտի մասնագետներն ի թիվս այլի պետք է ներկայացնեն հետեւյալ ոլորտները. ճարտարապետություն, տեսալսողական արվեստ եւ կինո, գրքեր եւ հրատարակչություն, մշակութային ժառանգություն, մշակութային կառավարում, դիզայն, մեդիա, երաժշտություն, կատարողական արվեստ եւ վիզուալ արվեստ:

Ավելի անվտանգ հասարակություններ կառուցելու ուղղությամբ աշխատանքներն ի թիվս այլի ներառում են հետեւյալ ոլորտները. կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային գոտիներ, խաղաղաշինություն, միջնորդական պրակտիկա, երկխոսություն եւ կրթություն, հետկոնֆլիկտային տրավմայի բուժում եւ հոգեկան առողջություն, միջդավանանքային երկխոսություն; մարդու իրավունքներ եւ իրավունքների վրա հիմնված նախաձեռնություններ, մարգինալացված խմբերի հետ աշխատանք, սոցիալական արդարություն, ներառականություն եւ դիմակայունություն, ապաստան, միգրացիա եւ հարկադիր տեղահանում, բնական աղետների եւ կլիմայի փոփոխության արձագանքներ եւ ապատեղեկատվության դեմ գործողություններ:

Մասնակիցները պետք է լինեն 25-39 տարեկան, ունենան համաշխարհային/ միջազգային/ միջմշակութային համագործակցության առնվազն երեք տարվա փորձ, աշխատեն պետական, մասնավոր կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունում կամ լինեն ֆրիլանսեր:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 14-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

14 Հուլիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,