Գերմանական լրատվամիջոցներում պրակտիկայի հնարավորություն Արևելյան գործընկերության երկրների երիտասարդ լրագրողների և բլոգերների համար
17 Հունիսի, 2022

Գերմանական լրատվամիջոցներում պրակտիկայի հնարավորություն Արևելյան գործընկերության երկրների երիտասարդ լրագրողների և բլոգերների համար


«Միջազգային լրագրողական ծրագրեր» նախաձեռնությունը (Internationale Journalisten-Programme/IJP) հրավիրում է երիտասարդ լրագրողների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ մասնակցելու «Մարիոն Գրաֆին Դոնհոֆ» կրթաթոշակային ծրագրին:

Նշված երկրները ներկայացնող երիտասարդ լրագրողներն ու բլոգերները երկու ամիս (հոկտեմբեր-նոյեմբեր) շարունակ պրակտիկա կանցնեն գերմանական լրատվամիջոցներից մեկում: Սա նրանց հնարավորություն կտա պատկերացում կազմել Գերմանիայում քաղաքականության, տնտեսության, մշակույթի և հասարակական կյանքի մասին և կծանոթացնի գերմանական լրագրողական չափանիշներին և սկզբունքներին:

Կրթաթոշակը 3,800 եվրոյի չափով միանվագ վճար է: Միջոցները կծածկեն Գերմանիայում ճանապարհորդության, կեցության և սննդի, առողջության ապահովագրության և վիզայի ծախսերը: Հյուրընկալող լրատվամիջոցում աշխատանքի դիմաց վարձատրություն չի նախատեսվում:

Ծրագիրը կրում է Մարիոն Դոնհոֆի անունը (1909-2002), որը երկար տարիներ հրատարակել է գերմանական «Die Zeit» շաբաթաթերթը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 25-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

25 Հունիսի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,