EU4Business. շարժունության սխեմա Արեւելյան գործընկերության երկրներում գործող գործարարության աջակցման կազմակերպությունների եւ ՓՄՁ-ների համար
18 Հունվարի, 2023

EU4Business. շարժունության սխեմա Արեւելյան գործընկերության երկրներում գործող գործարարության աջակցման կազմակերպությունների եւ ՓՄՁ-ների համար


ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ը բիզնեսի համար՝ միավորելով ընկերություններին» ծրագիրը մեկնարկում է շարժունակության սխեմա, որը կհովանավորի Արևելյան գործընկերության երկրներում և ԵՄ-ում գործող թվով 50 գործարարության աջակցման կազմակերպություննների (ԳԱԿ) և 35 փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) անձնակազմերի միջև գործարար փոխանակումը 2023 թվականի փետրվարից մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում։ Մասնակիցները միմյանց կներկայացնեն իրենց ընթացակարգերը, գործիքները և լավագույն փորձը՝ այդ կերպ ստեղծելով գործնական կապերի ընդլայնման լայն հնարավորություններ:

Ակնկալվում է, որ ՓՄՁ-ների միջև փոխանակումը կտևի մեկ ամիս, մինչդեռ ԳԱԿ-երի միջև փոխանակումը կարող է տևել մեկ կամ երկու ամիս:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով ուկրաինական ՓՄՁ-ների և ԳԱԿ-երի կողմից ներկայացված հայտերին առաջնահերթություն կտրվի: Ուկրաինան ներկայացնող հայտատուները պարտադիր չէ, որ հայտ ներկայացնելու պահին գտնվեն Ուկրաինայում։ Նրանք նաև պարտավոր չեն լքել Ուկրաինան իրենց թեկնածության հաստատումից հետո: Եթե ուկրաինացի դիմորդները չեն գտնվում Ուկրաինայում, ապա փոխանակման համար նրանք ստիպված կլինեն մեկնել այլ երկիր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Իմացիր ավելին

Ի հավելումն, ծրագրի շրջանակներում 2023 թվականին նախատեսվում են հետևյալ նոր գործողությունները.

—  ԳԱԿ շրջագայություն

Արևելյան գործընկերության երկրներում գործող թվով 35 ԳԱԿ-եր կմասնակցեն 5-օրյա առաքելությանը` գործնական կապերի ցանց ստեղծելու կամ իրենց ցանցն ընդլայնելու համար:

Իմացիր ավելին

— ՓՄՁ արտահանման ակադեմիա

ԱլԳ ՓՄՁ-ների համար կկազմակերպվի վեբինարների շարք՝ աջակցելու նրանց արտահանման կարողությունների զարգացմանը: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների, Միջազգային առևտրի կենտրոնը (ITC) կներկայացնի Արևելյան գործընկերության առևտրի աջակցության հարթակը՝ EU4Business-ի մեկ այլ նախաձեռնություն, որն օգնում է բիզնեսներին բացահայտել արտահանման հնարավորությունները և հիմնական տեղեկատվություն է տրամադրում ԵՄ և տարածաշրջանային շուկայի կանոնների վերաբերյալ։

Իմացիր ավելին

— Ոլորտային ճանաչողական այցեր

Ծրագրի գործունեության հինգ ոլորտներից յուրաքանչյուրի համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր՝ ԱլԳ տարածաշրջանի 25 ՓՄՁ-ների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է հինգօրյա B2B փոխանակումներ և հանդիպումներ՝ գործող միջազգային առևտրային տոնավաճառներին զուգահեռ:

Իմացիր ավելին

«ԵՄ-ը բիզնեսի համար՝ միավորելով ընկերություններին» ծրագիրը ֆինանսավորվում է «ԵՄ-ը բիզնեսի համար» նախաձեռնության (EU4Business) շրջանակներում և իրականացվում է Եվրապալատի (Eurochambres) կողմից։ Ծրագիրը, որի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի վերջ, նպատակ ունի խթանել կայուն տնտեսական զարգացումը և աջակցել աշխատատեղերի ստեղծմանը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում։ ԱլԳ երկրների ՓՄՁ-ները և ԳԱԿ-երը B2B հանդիպումների, թվինինգի և ճանաչողական այցերի միջոցով կապվում են ԵՄ-ի իրենց գործընկերների հետ: Ծրագրի թիկրախում ընդգրկված են հինգ հիմնական ոլորտներ՝ գինեգործություն, բիո և օրգանական սննդի, զբոսաշրջության, տեքստիլ և ստեղծարար արդյունաբերություն:

Իմացիր ավելին

Շարժունակության սխեմա

2023թ. հունվարի 18-ի տեղեկատվական հանդիպման գրանցում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

18 Հունվարի, 2023


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,