Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի նոր փուլը՝ փնտրելով քաղաքացիական հասարակության ակտիվիստների կամ քաղաքացիական մտածողությամբ կանանց և տղամարդկանց Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ միանալու իր Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների ցանցին:
Կրթաթոշակների հիմնական նպատակն է աջակցել նրանց, ովքեր խորը նվիրվածություն են դրսևորում իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխություններ առաջ տանելու գործում՝ զարգացնելով կրթաթոշակառուների կարողությունները՝ կառուցողականորեն համագործակցելու իրենց համայնքների և իշխանությունների հետ և նպաստելու ԱլԳ երկրներում բարեփոխումներին:
Ընտրված թեկնածուներին կտրամադրվի անհատական ուսուցում և հրահանգում, 5000 եվրո՝ գործողությունների իրականացման համար, ինչպես նաև կապերի ընդլայնման հնարավորություններ:
Սույն հայտերի ընդունման հրավերի շրջանակներում տրամադրվում են երկու տեսակի կրթաթոշակներ. համայնքային ակտիվության կրթաթոշակներ և «թվային» կրթաթոշակներ (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ծրագրային ապահովման ինժեներները, տվյալագետները, դիզայներները, ովքեր տեխնոլոգիաներն օգտագործում են հօգուտ համայնքի):
Սույն հրավերը բաց է Արևելյան գործընկերության երկրների 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն անգլերենի լավ մակարդակի իմացություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի հունվարի 17-ն է:
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագիրը 2017 թվականից ի վեր ամեն տարի ընտրում է 20 երիտասարդ քաղաքացիական հասարակության ակտիվիստի և/կամ առաջնորդի: Ծրագիրն այժմ ընդլայնել է իր գործունեությունը և առաջիկա երեք տարիների ընթացքում պատրաստվում է աջակցել ևս 120 կրթաթոշակառուների:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,