Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) թափանցիկության կրթաթոշակների 2025 թվականի ծրագիրը հրավիրում է մասնակիցների Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից եւ Վրաստանից՝ առաջարկելով իմերսիվ ուսուցման (immersive learning) եւ փոխադարձ փոխանակման (peer exchange) հնարավորություն Լիտվայում եւ Լատվիայում 2025 թվականի հուլիսի 1-4-ը։
Ծրագիրը կառավարությունում, քաղաքացիական հասարակությունում կամ լրատվամիջոցներում աշխատող միջին եւ բարձր աստիճանի մասնագետներին եզակի հնարավորություն է ընձեռում ընդլայնել իրենց կապերը, գիտելիքները, մոտիվացիան եւ ջատագովության հմտությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ լավ կառավարման ոլորտում իրենց ներքին եւ/կամ միջազգային աշխատանքն առաջ մղելու համար: Վրաստանի դեպքում այս մրցույթը վերաբերում է միայն քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Ծրագիրը ներառում է արտագնա այցելություններ կառավարական գործակալություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ Վիլնյուսում (Լիտվա) եւ Ռիգայում (Լատվիա): Կրթաթոշակի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել իրենց ներգրավվածությունը ԲԿԳ-ում եւ մասնակցել համաշխարհային միջոցառումների:
ԲԿԳ-ն ամբողջությամբ կֆինանսավորի յոթ կրթաթոշակառուի՝ ծածկելով ծրագրի, ճանապարհորդության, կեցության եւ սննդի հետ կապված ծախսերը: Մինչեւ երեք լրացուցիչ մասնակից կարող են միանալ ինքնաֆինանսավորման սկզբունքով: Ծրագրի արժեքը (չհաշված միջազգային ճանապարհորդության, վիզայի եւ ապահովագրության ծախսերը) կազմում է 2,250 եվրո:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 18-ն է։
ԲԿԳ թափանցիկության կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լիտվա»-ի եւ Բաց կառավարման գործընկերության կողմից՝ Եվրոպական Միության աջակցությամբ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,