Մարդիկ ավելի քննադատաբար են վերաբերվում եվրոպական քաղաքականությանը և թվում է, թե գլոբալացման խնդիրներին ի պատասխան հաճախ գերադասում են տեղական քաղաքական լուծումները: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում ԵՄ քաղաքականությանը: Արդյո՞ք այն օգնում է: Իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող ենք փոխել այն:
Այս դասընթացի ընթացքում մենք կսովորենք, թե ինչպես է ձևավորվում ԵՄ քաղաքականությունը, ինչպես է այն փոխանցվում անդամ պետություններին և իրականացվում իշխանության տարբեր մարմինների, այդ թվում` վարչատարածքային և տեղական իշխանությունների կողմից: Մենք կքննարկենք եվրոպական բազմամակարդակ կառավարման կառուցվածքի առջև ծառացած մարտահրավերները: Մենք նաև կկենտրոնանանք քաղաքականության ձախողման կամ հաջողության հիմնական պատճառների վրա: Այս ճանապարհորդության ընթացքում մենք կկենտրոնանանք ակտուալ քաղաքականության վրա և կներկայացնենք տարբեր փորձագետների տեսակետները. որքանո՞վ է հեշտ ինքնահաստատվել ԵՄ այլ երկրում: Ինչպե՞ս են կառավարությունները համոզվում, որ Ձեր շնչած օդը մաքուր է: Իսկ ո՞վ է պատասխանատու:
Դուք կկարողանաք համատեղ հետազոտություններ կատարել Ձեր սեփական տեղական միջավայրում: Իրականացման վերաբերյալ հետազոտություններ, որոնցում կարող եք համեմատություններ անել տարբեր երկրների կամ տարածքների միջև: Եթե Դուք ապրում եք ԵՄ-ից դուրս, դա խնդիր չէ: Մենք մշակել ենք այնպիսի առաջադրանքներ, որ Դուք կարող եք իրականացնել հետազոտություններ ձեր տարածքում և ձեր հետազոտության արդյունքները համեմատել ուրիշների հետ: Եվ այսպես, Դուք հետաքրքրվա՞ծ եք: Ուրեմն միացեք «ԵՄ քաղաքականությունը և դրա իրականացումը. ստիպելով Եվրոպային աշխատել» առցանց դասընթացին։
Դիտեք առցանց դասընթացի մասին պատմող մեր կարճ տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=n3nSN9R3VR4։
Անկախ նրանից, թե Դուք ապրում եք ԵՄ-ում և հետաքրքրված եք, թե ինչպես է եվրոպական քաղաքականությունն ազդում ձեր առօրյա կյանքի վրա, կամ արդեն ոլորտային փորձագետ եք, ով ցանկանում է թարմացնել իր հմտությունները, կամ ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է ձևավորվում և իրականացվում Եվրոպական միության քաղաքականությունը, այս դասընթացը Ձեզ կառաջարկի անհրաժեշտ տեսություն և պրակտիկա: Այս դասընթացը, հավատարիմ լինելով մատուցվող նյութի բնույթին և իր նպատակին, մասնակիցների համար անվճար է և կշարունակի այդպիսին լինել: Եթե ցանկանում եք ստանալ պաշտոնական վկայական, ապա այդ դեպքում որոշակի վճարի կարիք կլինի՝ ծախսերը հոգալու համար:
«ԵՄ քաղաքականությունը և դրա իրականացումը. ստիպելով Եվրոպային աշխատել» առցանց դասընթացն առաջարկում է Հոլանդիայի Լեյդենի համալսարանի Կառավարման և գլոբալ հարաբերությունների ֆակուլտետը: Անգլերեն լեզվով դասավանդվող դասընթացը նախատեսված է ցանկացած անհատի համար, ով հետաքրքրված է նրանով, թե ինչպես է եվրոպական քաղաքականությունն ազդում իր առօրյա կյանքի վրա, և հատկապես իդեալական է հանրային քաղաքականության ոլորտում ներգրավված անհատների համար: Դասընթացը ներառում է, թե ինչպես է ձևավորվում եվրոպական քաղաքականությունը, դիտարկում է որոշումների ընդունման, փոխանցման և իրականացման գործընթացները և քննարկում, թե ինչպես կարող է քաղաքականությունը բարելավվել ապագայում:
«ԵՄ քաղաքականությունը և դրա իրականացումը. ստիպելով Եվրոպային աշխատել» առցանց դասընթացն հաջողությամբ ավարտելու համար ուսանողները պետք է շաբաթական 2-ից 3 ժամ տրամադրեն դրան: Դասընթացը տևում է 5 շաբաթ և ամեն շաբաթ ներառում է տեսանյութեր ու ընթերցանության առաջադրանքներ: Ուսանողները նաև պատասխանատու են դասընթացի նյութին վերաբերող կարճ գրավոր և հետազոտական առաջադրանքների կատարման համար: Նրանք, ովքեր կկատարեն բոլոր առաջադրանքները և կստանան անցողիկ գնահատականներ, կանցնեն դասընթացը: Դասընթացին մասնակցությունն անվճար է, բայց կամընտրական սկզբունքով հարկ կլինի փոքր վճար կատարել՝ հաստատված ավարտական վկայական ստանալու համար: Coursera-ն ֆինանսական օգնություն է տրամադրում այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավարտել դասընթացը, բայց չեն կարող իրենց թույլ տալ վճարել դրա համար։
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,