ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
11 Մայիսի, 2018

ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը

Հայաստանը՝ փոքր և լեռնային երկիր Հարավային Կովկասում, հայտնի է իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով: Հազարավոր զբոսաշրջիկներ յուրաքանչյուր տարի այցելում են երկիր տեսնելու համար պատմամշակութային հուշարձաններ, որոնք թվագրվում են Բրոնզե դարին: Այս հուշարձանների պահպանումը և վերականգնումը դարձել են երկրի կառավարության համար առաջնահերթություններից մեկը: Եվրամիությունը (ԵՄ) իր տարբեր նախագծերով նույնպես աջակցում է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը:

ԵՄ-ն բնութագրում է մշակութային ժառանգությունը ինչպես «ռեսուրս կայուն Եվրոպայի համար»: Այն նաև ընդգծում է, որ մշակութային ժառանգության ներդրումը տնտեսական աճին և սոցիալական համախմբմանը թերագնահատված է և հետևաբար, կոչ է անում ինտեգրված մոտեցում ցուցաբերել Եվրոպայի մշակութային ժառանգությանը:

Ավելին, ԵՄ-ն 2018 թվականը հայտարարել է մշակութային ժառանգության տարի: Տարվա ընթացքում Եվրոպայի մշակութային ժառանգության բազմազանությունը նշվելու է ԵՄ-ում՝ ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներով: ԵՄ-ն խրախուսում է, որ ավելի շատ մարդիկ բացահայտեն իրենց մշակույթը: Տարվա ընթացքում միջոցառումների շարք կնախաձեռնվի, որը թույլ կտա մարդկանց ավելի շատ մոտ և ներառված լինել իրենց մշակութային ժառանգություններին:

Հայաստանում, ԵՄ պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին, որը կազմակերպվում է երկրի մշակույթի նախարարության հետ  համատեղ: 2017 թվականին, Հայաստանի բոլոր մարզերից աշակերտներ մասնակցեցին «Ժառանգություն և բնություն» տոնակատարությանը: ԵՄ պատվիրակությունը շրջայց էր կազմակերպել դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, Լոռու մարզ, ինչը երեխաներին հնարավորություն տվեց գնահատել բնության գեղեցկությունը և ժառանգությունը և գիտակցել նրա դերը իրենց կյանքերում: Երեխաները սովորեցին ինչպես լուսանկարներ անել բնության գրկում, և պրոֆեսիոնալ լուսանկարիչների օգնությամբ կատարեցին իրենց լուսանկարները, որոնք հրապարակվել են ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում և ամենաշատ «լայք» ստացած լուսանկարի հեղինակը ստացել է մրցանակ: Շրջայցը և ժամանցը շարունակվել է նաև Լոռի Բերդում:

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն ծրագիրը» ուսումնասիրել է  Հայաստանի մշակութային լանդշաֆտը և առանձնացրել է երկրում գոյություն ունեցող հնարավորությունները և մարտահրավերները: Ծրագիրը նաև  մի շարք առաջարկություններ է ներկայացրել երկրի մշակութային ժառանգության մրցունակությունը բարձրացնելու վերաբերյալ :

ԵՄ-ն աջակցել է մի շարք այլ նախաձեռնությունների ուղղված մշակութային ժառանգության պահպանմանը և խթանմանը, և օգնել է տեղական համայնքներին  գտնել տարբերակներ՝ տեղի մշակութային ժառանգության ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար՝ զարգացնելու համար մեծ և փոքր քաղաքները և այլ բնակավայրերը:

Նման նախաձեռնություն է CHOICE-ը (Մշակութային ժառանգություն. Հնարավորություն քաղաքացիական ներգրավածության համար), որը 2015-2017 թվականների ընթացքում իրականացվել է Արևելյան գործընկերության չորս երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Այն կենտրոնացել էր տեղական հասարակական կազմակերպությունների (Հ/Կ) զարգացման և նրանց կարողությունների զարգացման, ինչպես նաև մշակութային և պատմական ժառանգության պահպանման, խթանման և վերաիմաստավորմանն ուղղված նախաձեռնությունների վրա: Նախագիծը նպաստել է, որ Հ/Կ-ները ավելի մեծ դերակատարություն ունենան իրենց ինչպես երկրներում և համայնքներում, այնպես էլ Արևելյան Եվրոպայում մշակութային խնդիրների վերաբերյալ քաղաքականության երկխոսության մեջ:

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Goris, one of the two Armenian towns that took part in COMUS project
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    In September-October 2017, Armenian hosted European Heritage Days, supported by the EU Delegation to the country
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    In September-October 2017, Armenian hosted European Heritage Days, supported by the EU Delegation to the country

Ուտելիքն ինչպես մշակութային ժառանգության ձև

Այդպիսի հասարակական կազմակերպություն է «Թումանյան միջհամայնքային համայնքների միությունը»: Կազմակերպությունը հանդիպել է Թումանյանի 31 թիրախային տարածքների բնակիչների հետ Հայաստանի Լոռի մարզում և հավաքել է ավանդական բաղադրատոմսեր՝ բնորոշ տարածաշրջանի համար: Ըստ “The choise we made” (թարգմանաբար՝ «Մեր արած ընտրությունը») գրքի, իրենց այցելությունների ընթացքում նրանք նաև հավաքագրել են տեղեկատվություն համայնքների պատմական և մշակութային ժառանգությունների վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում, գյուղացիները հիշել են իրենց ավանդույթները, օրինակ, թե ինչպես Վարդավառ ամառային փառատոնի ընթացքում, գյուղի երիտասարդները հատուկ ուտելիքներ էին պատրաստում ինչպիսինն է օրինակ ագդակը, կլոր գաթան և հորթի խաշլաման:

Նախագծի շրջանակներում՝ Թումանյան, Գյուլագարակ և Շնող համայնքներում կազմակերպվել են երեք գաստրոնոմիական փառատոններ: Փառատոնի ընթացքում Թումանյանում և Շողում այցելուների համար կազմակերպվել են ավանդական ուտելիքների համտեսեր և խոհարարական վարպետության դասեր: Արդյունքում՝ Թումանյանի և Շողի համայնքների ղեկավարները փառատոնի օրը հայտարարել են ուտելիքի տոն, որը կնշվի ամեն տարի: Նախագծի ավարտին, պատրաստվել է բլոգ, որտեղ տեղ են գտել տեղեկատվություններ նախագծի և Թումանյանի տարբեր համայնքների մասին՝ ներառյալ պատմական տեսարժան վայրեր, բաղադրատոմսեր և տեսանյութեր:

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Residents of Shirak province create handmade souvenirs and sell them to tourists (CHOICE project)
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Vardavor summer festival organised by CHOICE project in Armenia

Հուշարձանների և նրանց պահպանության վերաբերյալ երեխաների գիտելիքների խթանում

«Ռաֆայել» Հ/Կ-ն Լոռու մարզից ձեռնամուխ է եղել դարձնել մարզը ավելի ճանաչելի և հասանելի: Այն 2016 թվականին կազմակերպել է ամառային ճամբար, որին մասնակցել են 80 երեխաներ Շիրակից և Լոռիից:

«Մենք երեխաներին ներկայացրել ենք հուշարձանների տեսակները»,- ասում է Հ/Կ ղեկավար Հրաչ Մարուքյանը՝ հավելելով, որ ծրագրի ընթացքում երեխաները ստեղծել են  այդ հուշարձաններին տանող ճանապարհային նշանների նախատիպերը, որոնք ներկայացվել են մարզի ղեկավարությանը: «Երեխաները խանդավառությամբ էին աշխատում՝ հույս ունենալով, որ կընտրվեն հենց իրենց ստեղծած նախատիպերը: Դա նույնպես օգնեց նրանց պատկերացում կազմել մեր մշակութային ժառանգության մասին»:

Երեխաները ստացան ինչպես տեսական այնպես էլ գործնական գիտելիքներ, քանի որ այցելեցին Լոռի մարզի տեսարժան վայրեր, որտեղ ոչ միայն իրենց աչքերով տեսան հուշարձանները, այլ նաև մաքրեցին տարածքը և սովորեցին, թե ինչպես է պետք խնամել հուշարձանները:

«Մեր նպատակն էր երիտասարդ սերնդին ներկայացնել մեր ազգային ժառանգությունը, և նրանց մեջ հուշարձանների նկատմամբ սեր և հարգանք սերմանել», բացատրում է Հրաչ Մարուքյանը՝ նշելով, որ իրենք հույս ունեն, որ ամառային ճամբարին մասնակցած երեխաները մշակութային և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ իրենց գիտելիքներով կկիսվեն իրենց ընկերների և բարեկամների հետ, ինչը կբարձրացնի ծրագրի ազդեցությունը:

Մշակութային ժառանգությունը գյուղերում խթանում է միջմշակութային հաղորդակցությանը

Պատմական և մշակութային հուշարձանները Շիրակի մարզում հիմնականում գտնվում են գյուղական համայնքներում: Հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են այս համայնքներ: «Երկինք» Հ/Կ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որը օգնում է տեղի բնակիչներին և՛ պահպանել իրենց մշակութային ժառանգությունը, և՛ ստեղծել աշխատատեղեր համայնքներում: Նրանք մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել Վահրամաբերդի, Հառիճի, Անիպեմզայի, Սառնաղբյուրի և Գյումրիի բնակիչների համար, իսկ որոշ մասնակիցներ ընտրվել են, որպեսզի   մասնակցեն նաև բիզնես ինկուբատոր ծրագրին:

«Տեղի բնակիչները սկսեցին իրենց ձեռքերով պատրաստել հայկական նախշերով հուշանվերներ, վերմակներ, բարձի երեսներ և վաճառել դրանք զբոսաշրջիկներին, որոնք այցելում են իրենց գյուղեր»,- ասում է Հ/Կ ներկայացուցիչ Քնարիկ Խաչատրյանը: Ըստ նրա, սա միջմշակութային հաղորդակցության միջոց է դարձել: «Զբոսաշրջիկները հիմա ունեն հնարավորություն շփվել տեղի բնակիչների հետ և պատմել հուշարձանների պատմությունները և լեգենդները»,- ասում է նա:

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Armenian children attend CHOICE-supported summer camp in Vanadzor
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Armenian children visited cultural heritage sights in Lori province

Սոցիալ-տնտեսական զարդացումը մշակութային ժառանգության ռեսուրսների միջոցով

«Համայնքի կողմից իրականացվող ռազմավարություն պատմական քաղաքներում» (COMUS) Եվրամիության կողմից իրականացվող մեկ այլ ծրագիր է, որին մասնակցել է Հայաստանը: Այն նպատակ ունի խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը Արևելյան հարևանության հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ինը պատմական քաղաքներում: Ծրագրին մասնակցել են երկու հայկական քաղաքներ՝ Գյումրին և Գորիսը:

Այս քաղաքներում ձևավորվել են տեղական շահառուների խմբեր, և խմբերի անդամները ներգրավածություն են ունեցել ծրագրի հիմնական խնդիրների ձևավորվման, լուծումներ գտնելու և քաղաքների զարգացման ընդհանուր տեսլականի սահմանման գործընթացում: Նախագծի շրջանակներում մի շարք կարևոր փաստաթղթեր են ձևավորվել:

Նախագծի ընթացքում, երկու քաղաքները գրանցել են շոշափելի արդյունքներ. 2018 թվականին Գորիսը հռչակվել է Անկախ պետությունների համագործայցության (ԱՊՀ) մշակութային մայրաքաղաք, և իրականցվել է Գյումրիի գոտիավորման նախագիծը:

  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Gyumri, one of the two Armenian towns that participated in COMUS project, has a large collection of 19th century buildings
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Two Armenian towns Gyumri and Goris took part in COMUS project
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    Two Armenian towns Gyumri and Goris took part in COMUS
  • ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը
    The Armenian town of Goris took part in COMUS project. It is set in dramatic mountaneous landscape

Իրականացնելով այս նախագծերը, ԵՄ-ն ոչ միայն նպաստում է Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը, նաև օգնում է որոշակի վերաբերմունք ձևավորել երկրի հուշարձանների, ավանդույթների և սովորությունների նկատմամբ՝ հարգանքի և շարունակականության վերաբերմունք:

Այս նախագծերն ունեն նաև ճանաչողական բնույթ, քանի որ ներգրավում են երիտասարդ սերնդին, տեղեկատվություն են տրամադրում զբոսաշրջիկներին և օգնում են ավագ սերնդին հիշել իրենց երկրի ավանդույթները և շարունակել օգտագործել դրանք իրենց առօրյա կյանքում:

Չնայած, որ այս նախագծերը ավարտվել են, իրենց ժառանգությունը մնում է, և համայնքները շարունակում են նախաձեռնությունները, որոնց աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

Հեղինակ՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հոդվածը հրապարակվել է Aravot.am-ում

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,