Քաղաքապետերի դաշնագրի 2026 թվականի արարողության համար գրանցումը սկսված է
24.07.2026

Քաղաքապետերի դաշնագրի 2026 թվականի արարողության համար գրանցումը սկսված է


Քաղաքապետերի դաշնագրի ամենամյա արարողության գրանցումն այժմ բաց է, որն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում գտնվող Շարլեման շենքում։

Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերը բոլոր չափերի տեղական ինքնակառավարման մարմիններ են, որոնք կազմավորված են ժողովրդավարական ճանապարհով եւ ներկայացված են հանձինս ընտրված պաշտոնյաների, հանձնառու են կլիմայի եւ էներգետիկայի հարցերով գործողություններ ձեռնարկելուն, անկախ նրանից՝ նոր են սկսում, թե իրենց քաղաքականության իրականացման գործում գերազանցիկ են։ Դաշնագրի ստորագրող կողմերի պարտավորությունները կապված են ԵՄ կլիմայի եւ էներգետիկայի քաղաքականության շրջանակի, մասնավորապես՝ մինչեւ 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու հետ: Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերն են նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Հիմնվելով անցյալ տարվա հաջողված միջոցառման վրա՝ այս տարվա արարողությունը, որը կրում է «Տեղական առաջնորդները՝ հանուն մատչելի էներգիայի եւ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության» խորագիրը, կհավաքի Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր տեղական եւ տարածաշրջանային առաջնորդների, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների եւ այլ հիմնական շահագրգիռ կողմերի՝ քննարկելու, թե ինչպես են տեղական գործողությունները կենտրոնական դեր խաղում Եվրոպայի առաջնահերթությունները իրականության վերածելու գործում։

«Սա նշանակում է ԵՄ ամենաթարմ էներգետիկ օրենսդրությունն ու ռազմավարությունները, այդ թվում՝ AccelerateEU-ն եւ քաղաքացիների էներգետիկ փաթեթը, վերածել իրական նախագծերի՝ տանիքներին, կենտրոնացված ջեռուցման համակարգերում, շարժունակության ցանցերում եւ տեղական արդյունաբերության շրջանակներում: Քաղաքացիների ներգրավվածության, էներգետիկ համայնքների եւ մասնակցային կառավարման միջոցով տեղական իշխանությունները նաեւ վստահություն են կառուցում եւ ապահովում, որ անցումը լինի արդար եւ ներառական», — ասվում է Քաղաքապետերի դաշնագրի մամուլի հաղորդագրության մեջ:

Այս թեմաները քննարկելու համար ծրագիրը կներառի փոխանակումներ Էներգետիկայի եւ բնակարանաշինության հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենի եւ Կլիմայի, զրոյական արտանետումների եւ մաքուր աճի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոկստրայի, ինչպես նաեւ քաղաքապետերի, տարածաշրջանային առաջնորդների եւ այլ բարձրաստիճան խոսնակների հետ։

Քաղաքական քննարկումներից զատ, 2026 թվականի արարողությունը մեծ ուշադրություն կդարձնի գործնական գիտելիքներին եւ փոխադարձ ուսուցմանը: Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու կենտրոնացված աշխատաժողովների, որոնք կանդրադառնան այսօր տեղական իշխանությունների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝ կլիմայի վերաբերյալ ապատեղեկատվությանն անդրադառնալու վերաբերյալ աշխատաժողովին եւ Կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը (SECAP) ներդրումային ծրագրերի վերածելու վերաբերյալ գործնական ուսուցողական նիստին:

Դաշնագրի աջակիցների եւ համակարգողների համար նախատեսված հատուկ քննարկման շրջանակներում անդրադարձ կկատարվի նաեւ, թե ինչպես կարելի է Քաղաքապետերի դաշնագիրը հետագայում ինտեգրել տարածաշրջանային եւ ազգային կլիմայի եւ էներգետիկայի պլանավորման մեջ՝ ոգեշնչվելով Դաշնագրի համայնքի հաջողված օրինակներից։

Օրվա ընթացքում հատուկ կազմակերպված ծանոթացման հարթակները մասնակիցներին հնարավորություն կտան անմիջականորեն կապվել ԵՄ ներկայացուցիչների, տեղական առաջնորդների, աջակցող նախաձեռնությունների եւ փորձագետների հետ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,