Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտնել է Էլիզաբետա Ֆալչետիին Թուրքիայի եւ Կովկասի հարցերով կառավարիչ տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Նա իր պարտականությունները կստանձնի ս.թ. օգոստոսի 1-ից։
Էլիզաբետա Ֆալչետին ներկայում ՎԶԵԲ-ի Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածաշրջանային ղեկավարն է:
Ողջունելով այս նշանակումը՝ ՎԶԵԲ-ի բանկային հատվածի գծով փոխնախագահ Մատեո Պատրոնեն ասել է. «Էլիզաբետան իր նոր պաշտոնին կբերի առաջնորդության եւ մարդկանց կառավարման զգալի փորձ, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ արդյունքների հասնելու ապացուցված փորձ՝ ՎԶԵԲ-ի ռազմավարությունների մշակման եւ իրականացման, քաղաքականության մեջ մասնակցության եւ ներդրումների միջոցով»։ Նա հավելել է, որ Ֆալչետին ավելի կամրապնդի ՎԶԵԲ-ի դիրքերը Թուրքիայում եւ «շատ կարեւոր» կովկասյան տարածաշրջանում:
«Այս տարի մեր ամենամյա հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում, եւ մենք եւս մեկ անգամ ականատես եղանք Կովկասի ներուժին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ՝ աջակցելով մասնավոր հատվածի եւ առանցքային ենթակառուցվածքի զարգացմանը ներդրումների եւ բարեփոխումների նպատակով քաղաքական երկխոսության միջոցով»,- նշել է Էլիզաբետա Ֆալչետին։
Կովկասյան տարածաշրջանում բանկի ընդհանուր ներդրումների ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,4 մլրդ եվրո Հայաստանում, 3,7 մլրդ եվրո Ադրբեջանում եւ 5,3 մլրդ եվրո Վրաստանում:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,