ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն կաջակցեն հայաստանյան ՄՓՄՁ-ներին
8 Սեպտեմբերի, 2023

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն կաջակցեն հայաստանյան ՄՓՄՁ-ներին


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակում առաջին վարկային պայմանագիրն են ստորագրել հայկական ԱԿԲԱ բանկի հետ։

Այս համագործակցության շրջանակներում ՎԶԵԲ-ը կտրամադրի 15 մլն դոլարին համարժեք դրամի վարկ, որպեսզի օգնի ԱԿԲԱ բանկին հասու լինել ավելի շատ ձեռնարկությունների համար, հատկապես նրանց, որոնք գործում են գյուղական բնակավայրերում: Ֆինանսավորումը կուղղվի նաեւ ազգային արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկի բավարարմանը:

Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ շինարարության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթն ողջունել է ԵՄ աջակցությամբ ՎԶԵԲ-ի եւ ԱԿԲԱ բանկի միջեւ վարկային համաձայնագրի ստորագրումը. «Կայուն, նորարարական եւ մրցունակ տնտեսությանն աջակցությունը Հայաստանում ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի առաջատար նախաձեռնությունների հնգյակում է։ Քանի որ մենք բավարարում ենք տեղական արժույթով ընդլայնված ֆինանսավորման հրատապ անհրաժեշտությունը, մենք ճանապարհ ենք հարթում դեպի ավելի կայուն եւ նորարարական ապագա Հայաստանի բիզնես էկոհամակարգի համար», – ասել է նա։

Հայաստանի համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի առանցքային առաջատար գերակայություններից է կայուն, նորարարական եւ մրցունակ տնտեսության խթանումը՝ երկրում մինչեւ 30 000 փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ուղղակի աջակցության միջոցով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,