
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ, որը նաեւ հայտնի է որպես «Միջին միջանցք»՝ Հարավային Կովկասի միջոցով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կապի հետագա բարելավման նպատակով:
Գործընկերությունը կկենտրոնանա, մասնավորապես, առեւտրի ընդլայնման, կանաչ էներգետիկայի, արդյունաբերության նոր ճյուղերում ներդրումների, ինչպես նաեւ տրանսպորտային եւ թվային ենթակառուցվածքների վրա Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանում անցկացվող ՎԶԵԲ ամենամյա հանդիպման եւ գործարար համաժողովի շրջանակներում:
««Միջին միջանցք»-ի ամրապնդումը կստեղծի նոր, տնտեսությունը վերափոխող հնարավորություններ ամբողջ տարածաշրջանում եւ այլընտրանքային տրանսպորտային ուղի կապահովի առկա առեւտրային միջանցքներին»,- ասվում է ՎԶԵԲ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում
Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է տարածաշրջանում էներգետիկ, տրանսպորտային, թվային եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքների կարեւորագույն օբյեկտների պլանավորման, նախագծման եւ կառուցման կատարելագործմանը: Այն նաեւ ուղղված է մաքսային, սակագնային եւ սահմանային գործողությունների արդյունավետության բարձրացմանը, Միջին միջանցքի զարգացման համար Հարավային Կովկասի երկրների տնտեսություններում մասնավոր ներդրումների ներգրավմանը, Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության խթանման համար միջազգային ամենաբարձր չափանիշների ներդրմանը։
Համագործակցության մյուս առաջնահերթությունները կենտրոնացած են ածխածնի ազատ էներգիայի օգտագործման հնարավորությունների մեջ ներդրումների ընդլայնման եւ կոռուպցիայի դեմ պայքարի եւ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության ընդլայնման քաղաքականության եւ կառավարման բարեփոխումների խթանման վրա:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.