ՎԶԵԲ նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան
12 Սեպտեմբերի, 2022

ՎԶԵԲ նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-ից 16-ը շրջելու է Կովկասում՝ հանդիպելու բարձրաստիճան պետական պաշտոնյաների և բիզնես հաճախորդների ու գործընկերների հետ: Նա նախ կայցելի Ադրբեջան, ապա՝ Վրաստան, իսկ այցը կավարտի Հայաստանում։

Սա նրա առաջին այցն է տարածաշրջան 2020 թվականի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո:

Իր այցին ընդառաջ ՎԶԵԲ նախագահն առցանց հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարբեր խմբերի հետ:

Բաքվում ՎԶԵԲ-ի նախագահը, ի լրումն կարևոր հանդիպումների, կստորագրի Ադրբեջանում Բանկի երկրորդ «Կանաչ քաղաք» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը և կմասնակցի ներդրումների խթանման ազգային գործակալության՝ AzPromo-ի հետ համատեղ նախագծի գործարկմանը, որի նպատակն է խթանել հեռահաղորդակցության, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտը։

Թբիլիսիում Օդիլ Ռենո-Բասսոն կունենա տարբեր հանդիպումներ և վարկային պայմանագրեր կկնքի ֆինանսական և առողջապահական ոլորտների երկարամյա գործընկերների հետ:

ՎԶԵԲ նախագահն իր այցը կավարտի Երևանում, որտեղ կհանդիպի Հայաստանի քաղաքական ղեկավարության և ՎԶԵԲ-ի գործընկերների հետ։ Ռենո-Բասոն կայցելի նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ կհանդիպի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ և կմասնակցի ՎԶԵԲ-ի կողմից աջակցվող Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Ես անհամբերությամբ եմ սպասում Կովկաս այցելությանը, որտեղ Բանկն իր գործունեության 30 տարիների ընթացքում հասել է ուշագրավ արդյունքների: Չնայած իր չափերին, տարածաշրջանը մեզ համար կարևոր ներդրումային ուղղություն է, որտեղ մենք արդեն ներդրել ենք ավելի քան 10 միլիարդ եվրո»,- իր այցինց ընդառաջ ասել է Ռենո-Բասոն:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,