ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնությունը կրկնակի մեծանում է
12.11.2021

ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնությունը կրկնակի մեծանում է


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կրկնապատկում է իր «ՎԶԵԲ Կանաչ քաղաքներ» քաղաքային կայունության ծրագրի 1,9 միլիարդ եվրոյի առկա ֆինանսավորումը: Առաջիկա երկու տարիների ընթացքում ևս 2 միլիարդ եվրո կհատկացվի քաղաքային կանաչ ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 5 միլիարդ եվրո կտրամադրվի ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներին» աջակցելու համար` ներառյալ Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ/GCF) տրամադրած 87 միլիոն եվրոն և Մաքուր տեխնոլոգիաների հիմնադրամի (ՄՏՀ/CTF) տրամադրած 17,8 միլիոն ԱՄՆ դոլարը:

Հաջողված ծրագիրն արդեն իսկ ընդլայնվել և ներառում է 52 քաղաք, այդ թվում՝ երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Ադրբեջանից, երկուսը՝ Վրաստանից, երկուսը՝ Բելառուսից, երկուսը՝ Մոլդովայից, և յոթը՝ Ուկրաինայից։

Բոլոր մասնակից քաղաքները ձեռնամուխ են լինում իրենց տեղական միջավայրի բարելավմանն ուղղված խթանիչ ծրագրի իրականացմանը, այնուհետև ՎԶԵԲ-ի օգնությամբ աշխատում են Կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի (ԿՔԳԾ/GCAP) վրա՝ իրենց բնապահպանական խնդիրների լուծման համար առավել հարմար բնապահպանական ներդրումների և քաղաքականության գործողությունների անհատական ցանկ ստեղծելու համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ուկրաինա. Խարկովը միացել է ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնությանը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,