ՎԶԵԲ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ գործարկվել է «Էնթերփրայզ Արմենիայի» նոր կայքը
2 Օգոստոսի, 2023

ՎԶԵԲ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ գործարկվել է «Էնթերփրայզ Արմենիայի» նոր կայքը


Գործարկվել է «Էնթերփրայզ Արմենիայի» նոր կայքը, որի նպատակն է նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը եւ ներգրավումը Հայաստան։ Կայքի պատրաաստումը ֆինանսավորվել է Եվրոպական միության (ԵՄ) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ Ներդրումային միջավայրի գնահատման գործողությունների ծրագրի (ICAP) I փուլի միջոցով:

«Էնթերփրայզ Արմենիա»-ն ծառայում է որպես Հայաստանի ներդրումների խթանման ազգային գործակալություն, որն անմիջականորեն հաշվետու է ՀՀ վարչապետին եւ հանդիսանում է արտահանման խթանման համար պատասխանատու Ներդրումների աջակցման կենտրոնի անբաժանելի մասը: Այն առաջնային ուշադրություն է դարձնում ինչպես առկա, այնպես էլ հավանական օտարերկրյա ներդրողներին համապարփակ ծառայությունների մատուցմանը՝ ներառյալ Հայաստանի գործարար միջավայրի, ներդրումային հնարավորությունների եւ համապատասխան օրենսդրության ու կանոնակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

Կայքի նոր տարբերակն ունի ավելի հարմար ինտերֆեյս եւ ներդրողներին, գործընկերներին ու գործարարներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, ծանոթանալ ՀՀ տնտեսության ոլորտային առանձնահատկություններին եւ առաջարկվող ծառայություններին, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ ներբեռնել «Էնթերփրայզ Արմենիա»-ի ամենամյա հրապարակումները: Ներդրողները կարող են օգտագործել հարթակը պետական պաշտոնյաների, ոլորտային փորձագետների, տեղական ձեռնարկությունների եւ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ կապվելու համար՝ բացահայտելու լավագույն ներդրումային հնարավորությունները Հայաստանում:

Օտարերկրյա ներդրողներին ապահովելով Հայաստանի ներդրումային միջավայրի եւ հնարավորությունների վերաբերյալ համապարփակ եւ արդի տեղեկատվության հասանելիությամբ՝ կայքը տեղեկություններ է առաջարկում աճի ներուժ ունեցող հիմնական ոլորտների, ինչպես նաեւ ներդրողներին պետության կողմից առաջարկվող երաշխիքների ու խթանների մասին:

Բացի այդ, կայքում ներկայացված է Հայաստանի ներդրումային ինտերակտիվ քարտեզը, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան համապարփակ պատկերացում կազմել յուրաքանչյուր մարզի ներդրումային հնարավորությունների մասին եւ այդպիսով կայացնել տեղեկացված գործարար որոշումներ։

Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում Հայաստանի ռազմավարական դիրքը զգալի հետաքրքրություն է առաջացրել նրա զարգացող տնտեսության նկատմամբ: Երկիրը համարվում է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը՝ 2022 թվականին արձանագրելով ՀՆԱ-ի տպավորիչ աճ՝ 12,6%-ի չափով: Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2020 թվականից ի վեր Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելացել են՝ ավելի քան 52 մլն եվրոյից անցյալ տարի հասնելով մոտ 908 մլն եվրոյի։ Այս աճը վկայում է միջազգային ներդրողների համար երկրի գրավչության մասին, եւ լավ մշակված, գործուն կայքը վճռորոշ դեր է խաղում այս դրական միտումը խթանելու եւ դրան աջակցելու գործում:

ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի «Ներդրումային միջավայրի գնահատումներ եւ գործողությունների ծրագրեր Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առանձին երկրների համար» տարածաշրջանային ծրագրի նպատակն է աջակցել ԱլԳ երկրների անցումային գործընթացին եւ նպաստել կայուն եւ արդար տնտեսական աճի մոդելների հաստատմանը:

Իմացիր ավելին

«Էնթերփրայզ Արմենիայի» կայք



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,