Team Europe-ը 2020 թ․-ին Զարգացման պաշտոնական օժանդակությունը հասցրել է 66,8 մլրդ եվրոյի
16 Ապրիլի, 2021

Team Europe-ը 2020 թ․-ին Զարգացման պաշտոնական օժանդակությունը հասցրել է 66,8 մլրդ եվրոյի


Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Զարգացման օժանդակության կոմիտեի (ՏՀԶԿ–ԶՕԿ/OECD-DAC) կողմից ապրիլի 13-ին հրապարկված տվյալների՝ ԵՄ-ն և դրա անդամ 27 երկրները 2020 թ.-ին զգալիորեն՝ 15 տոկոսով ավելացրել են գործընկեր երկրներին իրենց Զարգացման պաշտոնական օժանդակությունը (ԶՊՕ/ODA)` այն հասցնելով 66.8 միլիարդ եվրոյի։

Այսպիսով, ԵՄ-ն հաստատում է աշխարհի առաջատար դոնորի իր դիրքը՝ ապահովելով ԶՕԿ համաշխարհային օժանդակության 46 տոկոսը:

Կորոնավիրուսային համավարակին հակազդման շրջանակներում ԵՄ-ն, դրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատությունները՝ Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մեկտեղ, իրենց ֆինանսական ռեսուրսները միավորել են «Team Europe» նախաձեռնության ներքո՝ 2020 թ.-ին ավելի քան 40 միլիարդ եվրո աջակցություն հատկացնելով գործընկեր երկրներին: Այս գումարի 65 տոկոսը բաշվել է արդեն 2020 թ.-ին` անհետաձգելի մարդասիրական կարիքների՝ առողջապահության, ջրի, սանիտարական և պարենային համակարգերի, ինչպես նաև համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,