Տավուշում բացվել է «Ծիլի ծով» տեղական ակտիվ խմբի գրասենյակը
15 Դեկտեմբերի, 2023

Տավուշում բացվել է «Ծիլի ծով» տեղական ակտիվ խմբի գրասենյակը


Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզի Տավուշ բնակավայրում տեղի ունեցավ «Ծիլի ծով» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) գրասենյակի բացումը։

«Ծիլի ծով» ՏԱԽ-ը Եվրոպական միության (ԵՄ) LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից մեկն է, որը պաշտոնապես հիմնադրվել է 2022թ․ հուլիսին ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։ Այն ընդգրկում է Տավուշի մարզի Բերդ համայնքի տասը գյուղական եւ մեկ քաղաքային բնակավայր՝ մոտ 20.000 բնակչությամբ։

Միջազգային եւ ազգային փորձագետների օգնությամբ ՏԱԽ-ը մշակել է ռազմավարական զարգացման ծրագիր՝ ելնելով բնակավայրերի կարիքներից եւ զարգացման առաջնահերթություններից, իրականացվել են մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված մի քանի տասնյակ ուսուցումներ ՏԱԽ անդամների համար, տեղի են ունեցել ուսումնական այցեր մի շարք եվրոպական եւ ԱլԳ երկրներ՝ ծանոթանալու վերջիններիս փորձին եւ այն հաջողությամբ տեղայնացնելու միտումով։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՏԱԽ-ի կողմից ֆինանսավորվել են թվով 19 դրամաշնորհային ծրագրեր, որոնք ուղղված են ՏԱԽ-ի բնակավայրերում նորարար գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանը, տեղացի երիտասարդների դերի բարձրացմանն ու նրանց տնտեսական զորեղացմանը։

Նախատեսված են եւս 3 դրամաշնորհային մրցույթներ՝ ուղղված Բերդ համայնքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,