Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի կողմից ևս հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակումը
13 Սեպտեմբերի, 2022

Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի կողմից ևս հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակումը


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ևս հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 8-ին Հայաստանին է հանձնել հինգ հայ զինծառայողների՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

«Առաջին անգամն է, որ հանձնումն իրականացվում է երկու կողմերի պայմանավորվածությամբ՝ ոչ միջնորդավորված, ինչը պատիվ է բերում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին»,— Twitter-ում գրել է Շառլ Միշելը՝ շարունակելով. «Բոլոր հումանիտար խնդիրների լուծումն առանցքային առաջնահերթություն է»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Միշել. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,