Միշել. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ
2 Սեպտեմբերի, 2022

Միշել. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ


Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս ձևաչափով չորրորդ քննարկման առանցքում էին Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունները: Բոլոր կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել են արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստի նախագծի ուղղությամբ։

«Տեղի ունեցավ բաց և արդյունավետ մտքերի փոխանակում, որի կապակցությամբ շնորհակալ եմ երկու երկրների առաջնորդներին»,- նշել է Միշելը՝ հավելելով. «Դրական է, որ բավականաչափ քայլեր են արվել մեր վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների առաջխաղացման ուղղությամբ»։

Միշելը, Ալիևն ու Փաշինյանը մանրամասնորեն քննարկել են նաև մարդասիրական հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների և անհայտ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։

Նրանք նաև քննարկել են սահմանազատմանն առնչվող բոլոր հարցերի ուղղությամբ առաջխաղացումը և իրավիճակը կայուն պահելու լավագույն եղանակները։

Սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։  Մինչև նոյեմբերի վերջ տեղի կունենա նույն ձևաչափով արդեն հինգերորդ հանդիպումը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,