Քսանից ավելի ռուսական ավիաընկերություններ ներառվել են ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում
13 Ապրիլի, 2022

Քսանից ավելի ռուսական ավիաընկերություններ ներառվել են ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում


Ապրիլի 11-ին Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանում հավաստագրված 21 ավիաընկերություն ներառել է ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում:

ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակը ավիաընկերությունների ցանկ է, որոնց վրա տարածվում են Եվրոպական միության տարածքում շահագործման արգելք կամ գործառնական սահմանափակումներ՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

Հանձնաժողովի կարծիքով՝ այս որոշումն արտացոլում է ԵՄ անվտանգային լուրջ մտահոգությունները՝ կապված Ռուսաստանի կողմից օտարերկրյա պատկանելիության ինքնաթիռների հարկադիր վերագրանցման հետ՝ գիտակցաբար թույլատրելով դրանց շահագործումն առանց թռիչքային պիտանիության վավեր վկայականների: «Սա խախտում է ավիացիոն անվտանգության միջազգային նորմերը»,- ասված է Հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Սա ոչ միայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) ակնհայտ խախտում է, այլև անմիջական վտանգ անվտանգությանը», — հայտարարել է տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը:

Նա հավելել է, որ, չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի համատեքստին, այս որոշումը Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոց չէ. «Այն ընդունվել է բացառապես տեխնիկական և անվտանգության նկատառումներից ելնելով։ Մենք անվտանգությունը քաղաքականության հետ չենք խառնում»։

Այս որոշումից հետո ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 117 ավիաընկերություն:

Փետրվարի 27-ին ԵՄ-ն փակեց իր օդային տարածքը Ռուսաստանին պատկանող, Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր ինքնաթիռների համար: Այդ ինքնաթիռներն այլևս չեն կարող վայրէջք կատարել, բարձրանալ կամ թռչել ԵՄ տարածքում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հարցեր և պատասխաններ. Հանձնաժողովը հաստատել է ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակի թարմացված տարբերակը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,