«Լինել լրագրող այսօրվա Եվրոպայում». ԱլԳ երկրների լրագրողները հրավիրվում են մասնակցելու Եվրոպական լրագրության սիմպոզիումին
16 Նոյեմբերի, 2022

«Լինել լրագրող այսօրվա Եվրոպայում». ԱլԳ երկրների լրագրողները հրավիրվում են մասնակցելու Եվրոպական լրագրության սիմպոզիումին


Նոյեմբերի 23-25-ը Բրյուսելում կայանալու է «Լինել լրագրող այսօրվա Եվրոպայում» թեմայով միջազգային համաժողով։ EU NEIGHBOURS east-ը, համագործակցելով Եվրոպական լրագրության սիմպոզիումի հետ, հրավիրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովայի լրագրողներին մասնակցել նշված միջոցառմանը։

Միջոցառումը մեկ տեղում կհավաքի մոտ 100 բանախոսների առնվազն 25 տարբեր երկրներից՝ միմյանց հետ շփվելու, ծանոթություն հաստատելու, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների փոխանակման հնարավորություն ընձեռելով Արևելյան գործընկերության, Հարավային Միջերկրականի և ԵՄ երկրներից ժամանած լրագրողներին։ Քննարկումները կծավալվեն իրենց երկրներում ԶԼՄ-ների դերի շուրջ։

Եվրոպական լրագրության սիմպոզիումը, որը կազմակերպվում է առաջին անգամ, միտված է դառնալու մասնագետների հանդիպումների շարք, որոնք կկայանան երկու տարին մեկ անգամ։ Այս ձեւաչափով նրանք կքննարկեն իրենց մասնագիտությունների մարտահրավերները հասարակության, հետազոտողների, քաղաքական և տնտեսական փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփվելիս։

«Այսօր, երբ Ուկրաինայի պատերազմը արյունազրկում է Եվրոպայի սիրտը և արատավորում ազատ և անաչառ տեղեկատվության հասանելիության իրավունքը, մենք կարիք ունենք ստեղծելու այս երկխոսության հարթակը և վերահաստատելու ազատ ու բազմակարծ տեղեկատվական համակարգի դերն ի ծառս խաղաղության և ժողովրդավարության»,- հայտարարում են կազմակերպիչները։

Միջոցառման ծրագրում ներառված են քննարկումներ քարոզչության, ապատեղեկատվության, լրագրողներին ուղղված սպառնալիքների, մեդիագրագիտության, կիբերհարձակումների և մամուլի ազատության վերաբերյալ։ Նոյեմբերի 24-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետ կկազմակերպվի «Պատմելով Ուկրաինայի պատերազմի մասին» խորագրով հատուկ երեկո, որին կմասնակցեն լրագրողներ Ուկրաինայից և Բելգիայից։

Միջոցառման կազմակերպիչներն են IHECS-ը (Սոցիալական հաղորդակցման բարձրագույն ուսումնասիրությունների ինստիտուտ) և ֆրանսիական Journalisme&Citoyenneté ասոցիացիան:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ծրագիր

Մասնակցության գրանցում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,