Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որեւէ դերակատարի կողմից
UN Photo/Mark Garten
18 Օգոստոսի, 2023

Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որեւէ դերակատարի կողմից


ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Սիլվիո Գոնզատոն օգոստոսի 16-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ Եվրոպական միությունը խորապես անհանգստացած է «լուրջ հումանիտար իրավիճակով, որին բախվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությանը»։

Նիստը գումարվել էր Հայաստանի Հանրապետության խնդրանքով։

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան 8 ամիս, չնայած Արդարադատության միջազգային դատարանի՝ այն բացելու որոշման: Հունիսի 15-ից  միջանցքի խաթարումը լիարժեք է, բացառությամբ բժշկական նպատակով տարհանումների համար: Բնակչությունը ծայրահեղ պահանջ ունի անհրաժեշտ նյութերի ու պարագաների եւ սա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել տեղի բնակչության համար»,- ասել է Գոնզատոն:

Նա հավելել է, որ ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ տարածաշրջանում ԿԽՄԿ-ի գործունեությունը լրջորեն տուժել է, եւ այն ամբողջությամբ վերականգնելու կոչ է անում՝ ներառյալ բժշկական տարհանումները եւ մարդասիրական մատակարարումները:

«Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որեւէ դերակատարի կողմից»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։

Գոնզատոն նաեւ նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (ԵՄԴԱ) պարեկություն է իրականացնում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ դիտարկելու եւ զեկուցելու իրավիճակը, ինչպես նաեւ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանն ու վստահության ամրապնդմանը:

Հարկ է նշել, որ Եվրոպական միությունը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, 2021 թվականի վերջից զբաղվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,