Իմփաքթ Հաբ Երեւանը հայտնում է շրջանաձեւ տնտեսությանն ուղղված ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագրի մեկնարկի մասին
29 Մարտի, 2023

Իմփաքթ Հաբ Երեւանը հայտնում է շրջանաձեւ տնտեսությանն ուղղված ԵՄ ֆինանսավորմամբ նոր ծրագրի մեկնարկի մասին


Հայաստանում մեկնարկել է կարողությունների հզորացմանն ու շրջանաձև տնտեսության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված «CirculUP!» ծրագիրը։ Ծրագիրը համակարգում են Իմփաքթ Հաբ Երևանը, Impact Hub Network-ն ու «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«CirculUP!-ի նպատակն է խթանել համակարգային փոփոխություններ Հայաստանի տնտեսության և հանրության շրջանում՝ անցնելով դեպի անթափոն արտադրության։ Առաջիկա երեք տարիների ընթացքում կտրամադրվի 525 հազար եվրո ֆինանսական աջակցություն Հայաստանում գործող այն ստարտափերին, ՓՄՁ-ներին և ՔՀԿ-ներին, որոնք անցում են կատարում դեպի շրջանաձև տնտեսության», – ասվում է ծրագրի մեկնարկի մասին մամուլի հաղորդագրության մեջ։

Նախագիծը հրավիրում է կլիմայի, անթափոն արտադրության կամ կայուն զարգացման ուղղություններով գործող կամ նմանատիպ թեմաների հետ առնչվող նախագծեր իրականացնող կազմակերպություններին՝ մասնակցելու CirculUP!-ին՝ լրացնելով հետևյալ առցանց հայտաձևը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,