Հուլիսի 4-ից 15-ը կկայանա ԵՄ աջակցությամբ Կապանի երաժշտական միջազգային փառատոնը
Kapan International Music Festival
11 Հուլիսի, 2025

Հուլիսի 4-ից 15-ը կկայանա ԵՄ աջակցությամբ Կապանի երաժշտական միջազգային փառատոնը


Հուլիսի 4-ին ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկեց Կապանի երաժշտական ​​միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը։

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքն ամեն տարի հյուրընկալում է բազմազան մշակութային միջոցառումներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան 30 հայտնի մենակատարներ, Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը, տաղանդավոր երիտասարդներ՝ Հայաստանի տարբեր երաժշտական ​​դպրոցներից, ինչպես նաեւ կամերային երաժշտության խմբեր:

«Որակյալ մշակույթ բոլորի համար. սա է Կապանի միջազգային փառատոնի էությունը։ Սահմաններ չճանաչող մշակույթը միավորում, համախմբում եւ մերձեցնում է ժողովուրդներին ու համայնքներին», — նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Այս աջակցությունը ցուցաբերվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության նոր մոտեցման շրջանակում, որի մաս են կազմում ԵՄ-ն, նրա անդամ պետությունները եւ ՅՈՒՆԻՔ-ի հայաստանյան կլաստերը, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը»։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Փառատոնի ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,