Հորիզոն Եվրոպա. ԵՄ-ը պարզեցնում է EIC Accelerator-ին դիմելու ընթացակարգը
14 Նոյեմբերի, 2025

Հորիզոն Եվրոպա. ԵՄ-ը պարզեցնում է EIC Accelerator-ին դիմելու ընթացակարգը


Նոյեմբերի 6-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատեց Եվրոպական նորարարական խորհրդի (ԵՆԽ/EIC) 2026 թվականի աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում 1.4 միլիարդ եվրո կհատկացվի առաջանցիկ նորարարություններին եւ եվրոպական գիտանորարարական (deep tech) ընկերություններին աջակցությանը։

Ծրագիրը ներառում է մի շարք բարելավումներ, որոնք ուղղված են ֆինանսավորումն ավելի արագ, ճկուն եւ նորարարների կարիքներին ավելի լավ համապատասխան դարձնելուն։

Օրինակ, EIC Accelerator-ը կներդնի պարզեցված դիմումի ընթացալարգ. ամբողջական դիմումի էջերի քանակը 50-ից կկրճատվի մինչեւ 20, իսկ գնահատումները կիրականացվեն երկու ամիսը մեկ՝ տարեկան երկու անգամի փոխարեն: Ընթացակարգը նաեւ ներառում է տեխնոլոգիական պատրաստվածության ավելի հիմնավոր գնահատում՝ ավելի արդյունավետ ներդրումային որոշումներ կայացնելու համար:

EIC Accelerator-ը «Հորիզոն Եվրոպա» ծրագրիի շրջանակում իրականացվող ֆինանսավորման գործիք է, որն աջակցում է այն ստարտափներին եւ փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնք ունեն նորարարական, բեկումնային պրոդուկտ, ծառայություն կամ բիզնես մոդել, որ ունակ են ստեղծել նոր շուկաներ կամ վերափոխել գոյություն ունեցողները թե՛ Եվրոպայում, թե՛ դրանից դուրս, բայց նաեւ ունեն զգալի ֆինանսավորման կարիք։

EIC Accelerator-ը բաց է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրները, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող դիմորդների համար։

Նախաձեռնությունն աջակցում է անհատական ​​ստարտափներին կամ ՓՄՁ-ներին (ներառյալ՝ ճյուղավորված (spin-out) ընկերությունները), միջին կապիտալիզացիայի փոքր ընկերություններին (մինչեւ 499 աշխատակից), ինչպես նաեւ ՓՄՁ կամ միջին կապիտալիզացիայի ընկերություն հիմնել ցանկացող անհատներին կամ իրավաբանական անձանց։

Դիմումի պարզեցված ընթացակարգը թույլ է տալիս ներկայացնել հակիրճ առաջարկներ ցանկացած պահի: Դրանք հեռավար կարգով կգնահատվեն ԵՆԽ փորձագետների կողմից՝ ըստ հերթականության: Եթե ձեր հակիրճ առաջարկը հաստատվի, դուք կկարողանաք 2026 թվականի ընթացքում ձեր ամբողջական դիմումը ներկայացնել մինչեւ հետեւյալ վերջնաժամկետներից ցանկացածի լրանալը.

  • 2026 թ. հունվարի 7.
  • 2026 թ. մարտի 4.
  • 2026 թ. մայիսի 6.
  • 2026 թ. հուլիսի 8.
  • 2026 թ. սեպտեմբերի 2.
  • 2026 թ. հոկտեմբերի 4:

Դիմումները կարող են ներկայացվել «Ֆինանսավորում եւ մրցույթներ» պորտալի միջոցով, որտեղ կարելի է մուտք գործել նաեւ ԵՆԽ-ի վեբկայքից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Եվրոպական նորարարական խորհրդի (ԵՆԽ) աշխատանքային ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,