Հմտությունների եվրոպական տարի. սովորելու, աշխատելու եւ արարելու հմտությունները ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում
11 Մայիսի, 2023

Հմտությունների եվրոպական տարի. սովորելու, աշխատելու եւ արարելու հմտությունները ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում


Մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը, Եվրոպական հանձնաժողովը Բրյուսելում անցկացված փառատոնով տվեց Հմտությունների եվրոպական տարվա պաշտոնական մեկնարկը։

Հմտությունների եվրոպական տարին հմտությունների թեման բերում է ԵՄ քաղաքական բանավեճի առանցք՝ մարդկանց օգնելով որակյալ աշխատանքի համար ճիշտ հմտություններ ձեռք բերելու, իսկ ընկերություններին՝ անհրաժեշտ որակյալ աշխատակիցներ գտնելու հարցերում: Մայիսի 9-ին կայացած Հմտությունների եվրոպական տարվա փառատոնը նպատակ ուներ տարածել այս հանձնառությունը տեղական, ազգային եւ եվրոպական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ տարբեր անդամ պետությունների լրատվամիջոցների շրջանում:

Արեւելյան հարեւանության տարածաշրջանում նույնպես ԵՄ-ն աջակցում է իր գործընկեր երկրների քաղաքացիների հմտությունների զարգացմանը՝ բնակչության հմտությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախագծերի, ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով նպաստելով կանաչ եւ թվային տեխնոլոգիաների անցման ուղղվածությամբ կայուն աճին, նորարարությանը եւ մրցունակությանը։

Հմտությունների եվրոպական տարվա առթիվ «EU NEIGHBOURS east» ծրագիրը մայիս ամսվա ընթացքում կազմակերպում է արշավ՝ իրազեկելու հմտությունների ոլորտում Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ առաջարկած հնարավորությունների մասին, գործնական խորհուրդներ տալու երիտասարդ լսարանին՝ խրախուսելով նրանց մասնակցել հմտությունների կատարելագործման եւ վերաորակավորման հնարավորություններին, ինչպես նաեւ բարձրացնելու մարդկանց եւ ընկերություններին ԵՄ աջակցության մասին իրազեկվածությունը:

Նշված հնարավորությունների մասին ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում հմտություններին առնչվող հնարավորությունների մասին մեր գործնական փաստաթերթերին, որոնք կենտրոնացած են ձեռներեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հաղորդակցության, առաջնորդության եւ ժողովրդավարության, նոր մասնագիտությունների ձեռքբերման, բարձրագույն կրթության եւ մեդիագրագիտության ոլորտներում առկա հնարավորությունների վրա։
Առաջիկա շաբաթներին ուշադրություն դարձրեք նաեւ մեր մեդիա գործընկերների հետ մշակված հաջողության պատմություններին, որոնք ներկայացնում են ԵՄ հմտությունների ծրագրերի շահառուների փորձը, հմտությունների թեմային նվիրված YEAs ամսագրի վերջին հրատարակությանը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում EU NEIGHBOURS east-ի ալիքներում երիտասարդ եվրոպական դեսպանների եւ ազդեցիկ մարդկանց կարճ տեսանյութերին այն մասին, թե ԵՄ-ի հետ կապված որ գործնական հմտություններն են նրանց օգնել նախագիծ ստանալ, սովորել արտասահմանում կամ աշխատանք գտնել:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,