Եվրոպական հանձնաժողովը եւ Միս վան դեր Ռոե հիմնադրամը հայտարարել են 2026 թվականի Եվրոպական միության ժամանակակից ճարտարապետության մրցանակի / Միս վան դեր Ռոհե մրցանակաբաշխության (ԵՄմիս մրցանակաբաշխություն) թեկնածուների եւ ժյուրիի անդամների անունները։
Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ ադեն 19-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը ներառում է 40 երկրներից եւ 143 տարածաշրջաններից 410 աշխատանք, որոնք արտացոլում են Եվրոպայի ճարտարապետական լանդշաֆտի բազմազանությունը, ստեղծագործականությունը եւ հարստությունը։
Թեկնածուների ցանկում ընդգրկված է 4 նախագիծ Հայաստանից։
Ազգային ճարտարապետական միությունների, անկախ փորձագետների եւ խորհրդատվական կոմիտեի կողմից ներկայացված անվանակարգերը ներկայացնում են 2023 թվականի մայիսից մինչեւ 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ավարտված առավել նշանակալի ճարտարապետական նախագծերը։
Այս ցանկից ժյուրին կպատրաստի 40 լավագույն նախագծերից բաղկացած կարճ ցանկ, որը կհանրայնացվի 2026 թվականի հունվարին, իսկ հաջորդող ամսին կընտրվեն եզրափակիչ փուլ անցած յոթ նախագծերը։ 2026 թվականի գարնանը ժյուրին կայցելի եզրափակիչ փուլ անցած նախագծերի տեղանքներ՝ անձամբ ճարտարապետների, հաճախորդների, օգտատերերի եւ տեղական համայնքների հետ շփվելու համար։
«Ճարտարապետություն» եւ «Նոր ճարտարապետություն» անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն 2026 թվականի ապրիլին՝ Օուլուում (2026 թվականի Եվրոպայի երկու մշակութային մայրաքաղաքներից մեկում)` ճանաչման արժանացնելով այն նախագծերը, որոնք ձեւավորում են եվրոպական ճարտարապետության ապագան։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,