Մեկնարկել է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող եւ 2,8 մլն եվրո բյուջեով «ԵՄ-ն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի համար» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին եւ տնային տնտեսություններին էներգաարդյունավետության եւ կայուն էներգիայի հնարավորությունների ավելի մեծ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը եւ բնական պաշարների պահպանությանը:
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի էներգիայի տեսանկյունից առավելապես խնդրային համայնքներում: Առաջնայնություն է տրվելու ցածր եկամուտ ունեցող խոցելի տնային տնտեսություններին եւ հանրային/ համայնքային կառույցներին:
Ծրագրի շրջանակներում թիրախային համայնքներում կիրականացվի նաեւ էներգաարդյունավետության նորարարական եւ պոտենցիալ մասշտաբային լուծումների պիլոտավորում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,