Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները բացել են էթնիկ փոքրամասնություններին նվիրված ArmKodak ցուցահանդեսը
31 Հոկտեմբերի, 2025

Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները բացել են էթնիկ փոքրամասնություններին նվիրված ArmKodak ցուցահանդեսը


Հայաստանում երիտասարդ եվրոպական դեսպանները (YEA-ներ) հոկտեմբերի 25-ին կազմակերպել էին Հայաստանում էթնիկ փոքրամասնություններին նվիրված ցուցահանդես՝ «Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ի շրջանակում։

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները արվել են «ArmKodak» նախաձեռնության շրջանակում: 

«ARMKODAK»-ը ֆոտոռեպորտաժ է, որը 2025 թվականի մայիսից հուլիս ամիսներին կազմակերպել եւ իրականացրել են Հայաստանում գործող երիտասարդ եվրոպական դեսպանները՝ գերմանական EVZ հիմնադրամի աջակցությամբ: Նախաձեռնության նպատակն է ներկայացնել երկրում հնդկական, եզդիական, ասորական, հունական եւ մոլոկանական համայնքների մշակույթը, ավանդույթները եւ առօրյա կյանքը: Ավելի լայն իմաստով՝ ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Հայաստանում բազմամշակութային հարուստ ժառանգությունը, որը եվրոպական ինքնության կարեւոր բաղադրիչ է։ Նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու եւ լուսանկարները դիտելու համար կարող եք այցելել մեր հատուկ վեբ էջեր՝ անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառումն ունեցավ շուրջ 80 այցելու: Միջոցառման ծրագրի ընթացքում ասորական, հունական եւ եզդիական խմբերը հանդես եկան իրենց ավանդական պարերով, երգերով եւ երաժշտական ​​գործիքներով:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է ընտրված թեմայի կարեւորությունը եւ նշել, որ «մեծամասնություն կազմող խմբերն ավելի են հարստանում, երբ տեղյակ են լինում փոքրամասնությունների մասին»։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEA-ներ) նախաձեռնությունը միավորում է Արեւելյան գործընկերության վեց երկրների, Եվրոպական միության եւ Միացյալ Թագավորության սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ երկխոսությունը խթանելու եւ ԵՄ-ի ու Արեւելյան գործընկերության երկրների հետ նրա համագործակցության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

Իմացիր ավելին

ArmKodak-ի կայքէջ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,