Հայաստանում ԵՄ դեսպանը հանդիպել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամներին
17 Հունվարի, 2024

Հայաստանում ԵՄ դեսպանը հանդիպել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամներին


Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հունվարի 12-ին հանդիպել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» (ԸԿՆԲԿ) անդամներին։

Հանդիպումն ուղղված էր շեշտելու Եվրոպական միության շարունակական աջակցությունը կանանց հզորացմանը, գենդերային հավասարությանը եւ հակախտրականությանը։ Քննարկման առանցքում էր «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) վավերացնելու վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը։

Ինչպես նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում, հանդիպումը նաեւ լավ հնարավորություն է ընձեռել քաղաքացիական հասարակության հետ ԵՄ ներգրավվածության ներկա իրավիճակը վերանայելու համար, ինչպես նաեւ ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու տեսանկյունից: 

«Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ կանանց աջակցության խմբերը, ԼԳԲՏԻՔ+ համայնքները եւ հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիան խտրականության դեմ պայքարի եւ խոցելի խմբերին աջակցության ուղղությամբ հրաշալի աշխատանք են կատարում: Կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովումը եւ խտրականության դեմ պայքարը հիմնաքարային են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ներառական գործընթացում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,