Հայաստան. ԵՄ-ն ռենտգենաբանական հետազոտության սարք է նվիրաբերել Գորիսի բժշկական կենտրոնին
26.05.2022

Հայաստան. ԵՄ-ն ռենտգենաբանական հետազոտության սարք է նվիրաբերել Գորիսի բժշկական կենտրոնին


Մայիսի 25-ին Գորիսում 2022թ. Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն՝ մասնակցելով ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարքի նվիրաբերման արարողությանը՝ որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ Ռենտգենյան նոր սարքավորումները հեշտացնում են հիվանդի առողջության մոնիտորինգը և բարելավում են կլինիկական որոշումների կայացումը:

ԵՄ «Համերաշխություն հանուն առողջության» ծրագրի շրջանակներում Գորիսի բժշկական կենտրոնը եղել է ստացող հիվանդանոցներից և ստացել է մեկ էլեկտրասրտագրման ապարատ և թթվածնի 3 կոնցենտրատոր, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից։

Անդրեա Վիկտորինն այցելել է նաև Գորիսի պոլիկլինիկայի պատվաստման վայր, որտեղ հանդիպել է 65+ տարիքի մարդկանց, ովքեր բժշկական խորհրդատվություն են ստացել և պատվաստվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,