Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելեց Հայաստան:
Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Տոյվո Կլաարն այցելեց նաև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ շրջան և տեղում ծանոթանացավ տիրող իրավիճակին: Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջային զարգացումներին և քննարկվեց տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու ԵՄ-ն պատրաստականությունը։
Հատուկ ներկայացուցչն ընդգծեց բացասական հռետորաբանությունը սահմանափակելու, մնացած հումնիտար խնդիրների կարգավորումը, լարվածությունը թուլացնելու և նոր միջազգային կապեր ստեղծելու կարևորությունը, ինչպես նաև Հարավային Կովկասը կայուն, ապահով և բարեկեցիկ դարձնելու համար անհրաժեշտ համապարփակ կարգավորման կարևորությունը։ Երասխում ԵՄ հատուկ ներկայացուցիչը պնդեց՝ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը՝ ստեղծելով բանակցությունների համար նպաստավոր միջավայր։
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,