Հարյուր հեկտար անտառ, 30,000 ծառ եւ 50 դպրոցական այգի. բնապահպանական ծրագիրն ամփոփել է Հայաստանում իր գործունեությունը
5 Մարտի, 2024

Հարյուր հեկտար անտառ, 30,000 ծառ եւ 50 դպրոցական այգի. բնապահպանական ծրագիրն ամփոփել է Հայաստանում իր գործունեությունը


Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն Շրջակա միջավայրի. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագիրը նպատել է Հայաստանի բնապահպանական կայունության բարելավմանը կանաչապատման եւ կրթական նախաձեռնությունների միջոցով:

Ծրագիրն իրականացրել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի եւ Էներգետիկայի հայկական գործակալության հետ գործըներությամբ։

Ծրագրի եռամյա գործունեության ընթացքում տնկվել է ավել քան 300 000 ծառ՝ հիմնելով 100 հա անտառ Շիրակում եւ Լոռիում, կանաչապտվել է 50 դպրոց, 13 համայնքապատկան զբոսայգի եւ 9 համայնքային անտառ։

Ծրագրի շրջանակում հիմնվել են նաեւ 150 տնամերձ տնկարան միկրոձեռնարկություններ։ Գյումրիում հիմնվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատուն։ Հիմնվել է նաեւ դպրոցականների էկոկրթությամբ զբացվող 15 էկոակումբ։

Մշակվել եւ փորձարկվել է կանաչ քաղաքաշինության կիրառելի մոդել, որի նյութերը հասանելի են առցանց տեղեկատվության փոխանակման եւ ուսուցման հարթակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,