Համայնքները՝ իրենց ապագայի վերաիմաստավորման ճանապարհին
2 Օգոստոսի, 2022

Համայնքները՝ իրենց ապագայի վերաիմաստավորման ճանապարհին


Այս շաբաթ կայացած տարածաշրջանային միջոցառումը համախմբել էր Արևելյան գործընկերության երկրների 300 տեղական ինքնակառավարման մարմիններ՝ քննարկելու տարածաշրջանում ահագնացող մարտահրավերները հաղթահարելու ուղիները և կիսվելու կայուն համակարգերի ու կենսապայմանների ապահովման վերաբերյալ գիտելիքներով։

Հուլիսի 28-ին Վրաստանի Քութայիս քաղաքում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները ներկայացնում էին «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի շրջանակում միավորված համայնքային իշխանությունները, որը Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է։

56 համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ ֆիզիկապես էին ներկա, մինչդեռ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համայնքային իշխանությունների ներկայացուցիչները միջոցառմանը միացել էին առցանց:

Միջոցառումը դրա մասնակիցներին ապահովեց փորձի փոխանակման հնարավորությամբ. 13 համայնքային իշխանություններ ներկայացրեցին «քաղաքային վերափոխման պորտֆոլիոների» և «քաղաքային իմաջինարիումների» կիրառման ուղղությամբ իրենց աշխատանքը։ Վերջինները հուսալի դրամաշնորհային ծրագրերով աջակցվող երկու նորարարական մոտեցումներ են, որոնք նախատեսված են խթանելու տեղական կենսակերպի վերաիմաստավորմանն ու վերագնահատմանն ուղղված նախաձեռնությունները։

Իրենց փորձով կիսվող համայնքներից Հայաստանը ներկայացնող Արենին սևեռվեց կայուն զբոսաշրջության վրա, մինչդեռ Վրաստանը ներկայացնող Բաթումն անդրադարձավ քաղաքային ինքնության նորացմանը նպաստող և ձեռներեցության մշակույթը խրախուսող ստարտափ էկոհամակարգի հայեցակարգին: Վրաստանը ներկայացնող մեկ այլ համայնք՝ Քութայիսը, ուսումնասիրում է խելացի էկո-քաղաքի մոդելը՝ աջակցելու համայնքային իշխանությանը՝ անցում կատարելու կանաչ և կայուն կյանքի՝ օգտագործելով բնությունահեն քաղաքային նորարարությունները: Մոլդովան ներկայացնող Չադիր-Լունգա համայնքը ստեղծում է դիմակայուն, ներառական և կայուն էներգետիկ համակարգ՝ մշակելով էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու, էներգաարդյունավետությունը բարձրացնելու և առանձին տնային տնտեսություններին էժան էներգետիկ լուծումներ տրամադրելու նոր ուղիներ։

«Քաղաքային իմաջինարիումներ» ծրագրի համար ընտրված ինը համայնքներ կիսվեցին հասարակական տրանսպորտի բարելավման, տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ու թափոնների կառավարման իրենց ձեռքբերումներով: Ուկրաինայի քաղաքների ասոցիացիայի ներկայացուցիչներն էլ խոսեցին ծավալվող ճգնաժամի պայմաններում քաղաքների կառավարման իրենց փորձի մասին։

«Զարգացման, տնտեսական և կլիմայի հետ կապված մարտահրավերներին զուգահեռ, տարածաշրջանի որոշ քաղաքներ կրում են լրացուցիչ բեռ, որն առաջացել է Ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած հումանիտար և փախստականների ճգնաժամի հետևանքով: Նորարարական և կայուն լուծումները կարող են օգնել քաղաքներին լուծել առկա խնդիրները՝ միաժամանակ սպասարկելով գործառնական համակարգերը»,– նշել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության Կառավարման և մարդկային կապիտալի թիմի ղեկավար Կոլոմբ դը Մերսին:

ՀՀՏԶ ծրագիրը հիմնված է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության վրա, որը մեկնարկել և ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից 2017 թվականին: 2021 թվականից սկսած՝ ՀՀՏԶ ծրագիրը կառավարվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԵՄ-ի, տեղական իշխանությունների և մի շարք գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,