Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) և «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։
«Արդյունքահեն բիզնեսները մեծ ներուժ ունեն և կարող են կարևոր դերակատարում ստանձնել Հայաստանում տնտեսության վերականգնման, տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը մեծ զարկ կտա սոցիալական ձեռներեցության ոլորտին: Այսօր շուրջ 300 000 եվրո ֆինանսական աջակցություն ենք հատկացնում 35 սոցիալական բիզնես ձեռնարկություններին՝ COVID-19 համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով», — նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Ռուսաստանում։ Տարածաշրջանում վենչուրային բարեգործական հիմնադրամներ ստեղծելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց զատ, ծրագիրը հատուկ բաղադրիչներ է պարունակում Հայաստանի համար, որը ներառում է սոցիալական ձեռնարկություններին COVID-19-ի հետ կապված շտապ աջակցության ֆոնդ, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,