Green Checker. ԵՆԲ խումբն ընդլայնում է իր առաջատար առցանց գործիքի հասանելիությունը՝ ամբողջ աշխարհում կանաչ ֆինանսավորումն արագացնելու համար
14 Նոյեմբերի, 2025

Green Checker. ԵՆԲ խումբն ընդլայնում է իր առաջատար առցանց գործիքի հասանելիությունը՝ ամբողջ աշխարհում կանաչ ֆինանսավորումն արագացնելու համար


Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խումբն իր Green Checker թվային գործիքը հասանելի է դարձրել նաեւ Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրների համար՝ հեշտացնելով պետական ​​եւ մասնավոր հատվածի գործընկերների համար կլիմայի եւ կայունության նախագծերի ֆինանսավորման մշակումը, գնահատումը եւ ապահովումը։

Թարմացված գործիքը հարմարեցվել է տարածաշրջանային շուկաներին՝ առաջարկելով տեղական իրավիճակն արտացոլող պարզեցված տվյալների մուտքագրում եւ ճկուն պարամետրեր: Այն այժմ հասանելի է Կովկասի եւ Արեւելյան գործընկերության մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Green Checker-ը օգտատերերին ուղղորդում է հստակ, քայլ առ քայլ գործընթացով՝ շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցությունը գնահատելու եւ ԵՆԲ կանաչ ֆինանսավորման չափանիշներին դրա համապատասխանության որոշելու համար: Գործիքը ստեղծում է անհատականացված հաշվետվություններ, որոնք գնահատում են կլիմայական օգուտները, ինչպիսիք են էներգիայի խնայողության եւ արտանետումների կրճատման գնահատված ցուցանիշները, եւ հաստատում են ԵՄ տաքսոնոմիային եւ ԵՆԲ-ի կլիմայական չափանիշներին համապատասխանությունը։

Թեեւ գործիքը հիմնականում նախատեսված է ֆինանսական միջնորդների համար, ինչպիսիք են առեւտրային բանկերը, լիզինգային ընկերությունները եւ ազգային զարգացման հաստատությունները, Green Checker-ն անվճար է եւ հանրությանը հասանելի։ Սա նշանակում է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները, փոքր պետական ​​հաստատությունները եւ մասնավոր հաճախորդները նույնպես կարող են օգտվել գործիքից՝ իրենց նախագծերը գնահատելու եւ կանաչ ֆինանսավորման հնարավորություններից օգտվելու համար։

Green Checker-ի համաշխարհային գործարկումը տեղի է ունեցել Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 30-րդ համաժողովի՝ COP30-ի շրջանակում, որպես ԵՄ-ի «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ներդրումային նախաձեռնության շրջանակներում կանաչ ֆինանսավորման արագացմանն ուղղված Բանկի ավելի լայն ներդրման մաս։

«ԵՆԲ Գլոբալ»-ը ԵՆԲ խմբի մասնագիտացված թեւն է, որը կենտրոնացած է միջազգային գործընկերությունների ազդեցության բարձրացման եւ ֆինանսական համագործակցության զարգացման վրա։

«Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը մարմնավորում է Թիմ Եվրոպայի մոտեցումը, որը միավորում է Եվրոպական միությանը, ԵՄ անդամ պետություններին եւ զարգացման հարցերով եվրոպական ֆինանսական հաստատություններին: Այն նպատակ ունի 2021-2027 թվականներին մոբիլիզացնել մինչեւ 300 միլիարդ եվրո պետական եւ մասնավոր ներդրումներ՝ ստեղծելով էական կապեր, այլ ոչ թե կախվածություններ, եւ փակելով հ ներդրումների բնագավառում առկա ամաշխարհային ճեղքվածքը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,